Ռուսաստանը դաշնակիցների կարիք ունի. Շիրինյան
Ավանդական մի տեսակետ կա՝ Եվրոպան Թուրքիային զորացնում է Ռուսաստանի դեմ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց քաղաքագետ Լևոն Շիրինյանն՝ անդրադառնալով Թուրքիա-ԵՄ փոխհարաբերություններին և հետագա զարգացումներին:
«Թուրքիան բալանսի վրա պետություն է, և դիվանագիտական ու քաղաքական լարախաղացություն է անում»,-նշեց Շիրինյանն՝ ասելով, բնականաբար, Հայաստանն այս իրադարձություններից դուրս մնալ չի կարող:
Քաղաքագետի խոսքերով, աշխարհում խոշոր դերակատար դարձած Իրանը թուրքական հզորությունը հավասարակշռում է և դա մեզ համար դրական միտում է:
«Ռուսաստանը դաշնակիցների կարիք ունի: Նա այս պահին երկու դաշնակից ունի՝ Սիրիան և Հայաստանը, իսկ աշխարհում համակիր մի ժողովուրդ՝ աշխարհով մեկ սփռված հայ ժողովուրդը»,-նկատեց նա:
Անդրադառնալով Գերմանիայի կողմից Թուրքիային 3 մլրդ եվրո տրամադրելուն՝ իր տարածքում փախստականների ճամբարներ կազմակերպելու և նրանց հետագա հոսքը դեպի Եվրոպա կանգնեցնելու համար՝ Շիրիանյանն ասաց. «Թուրքիային ի՞նչ կա. մի երկրի գլխին աղետ կսարքի, էլի հոսքը կսկսվի Գերմանիա։ Ես ենթադրում եմ, որ Փարիզում պայթեցումներից հետո թուրքական համայնքը նույնն անելու է Գերմանիայում՝ ավելի ավերիչ ձևով, որովհետև թուրքական համայնքը 4-5 մլն է»:
Շիրինյանի դիտարկումները ԵՄ-Թուրքիա հարաբերությունների մասին քիչ անց՝ տեսանյութում: