![](https://panorama.am/news_images/501/1502060_1/f5677a5f63eccf_5677a5f63ed14.thumb.jpg)
Հինգ օրվա ընթացքում առգրավվել է 213 կգ «սիգ» տեսակի ձուկ
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 14-18.12.2015թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 450.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 7 որոշում և հաշվարկվել է 3.06 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Այս մասին հայտնում է ԲՆ մամուլի ծառայությունը:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված 2 և բաժնի կողմից հայտնաբերված գործի քննության արդյունքում 3 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 3.03մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Վայոց ձորի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել 52.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ապօրինի որս
Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ձկնորսության համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 3.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Երևանի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 83կգ /175հատ/ «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Երևանի լսողական և Ն.Տիգրանյանի անվան տեսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցներ, «Զատիկ» Երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ և «Նորքի տուն ինտերնատ»:
Շիրակի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 10.0կգ /21հատ/ «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Գյումրու «Երեխաների տուն»ՊՈԱԿ:
Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 12.0կգ /17հատ/ «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոց:
Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ աշխատակիցների համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 108.0կգ /208հատ/ «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ և «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն ինտերնատ»: Առգրավվել է նաև 101 հատ տիրազուրկ ձկնորսական ցանց և 87 խեցգետնորսիչ:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 900.0հազ.դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)