Գուգարքում խոշոր հրդեհի հետևանքով մարդիկ անտուն են մնացել
Այսօր առավոտյան փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Գուգարք գյուղի Էներգետիկների փողոցի թիվ 3-րդ հարթակում այրվում է երկհարկանի փայտե տնակ: ՏԿ ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ:
Գուգարքի գյուղապետ Աշոտ Աշուղյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ երկհարկանի փայտե տնակում, որտեղ 6 բնակարան է տեղակայված, հրդեհը բռնկվել է երկրորդ հարկում:
«Դեռ երկրաշարժից հետո էդ տները կառուցվել էին: Ամբողջը բնակեցված չի եղել, որքան գիտեմ 3-4 ընտանիք է բնակեցված եղել: Հրդեհը երկար ժամանակ փորձել են մարել, որպեսզի հարակից տների վրա չտարածվի», -հավելեց գյուղապետը:
Հրդեհի հետևանքով վնասների չափը դեռ ճշտվում է:
«Մարդիկ մնացել են առանց տան, հիմա փորձում ենք հասկանալ` ինչ անել», -հավելեց Աշուղյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը