«Չելսին» կվճարի Մոուրինյոյի աշխատավարձի մի մասը, եթե նա գլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը»
«Չելսին» ստիպված կլինի վճարել Ժոզե Մոուրինյոյի աշխատավարձի մի մասը, եթե նա գլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը»: Այդ թիմ տեղափոխվելու դեպքում պորտուգալացին պետք է ընդունի աշխատավարձի նվազեցման փաստը: «Չելսիում» նա տարեկան 10 մլն ֆունտ ստեռլինգ էր ստանում, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է նրան 6 մլն վճարել:
Լոնդոնյան ակումբի հետ Մոուրինյոյի պայմանագրի համաձայն՝ պաշտոնանկության կամ այլ թիմ տեղափոխության դեպքում, եթե աշխատավարձի չափի նվազեցում պահանջվի, «Չելսին» պետք է փոխհատուցի տարբերությունը:
Այսպիսով՝ եթե մոտ ժամանակներս պորտուգալացի մասնագետը գլխավորի «ՄՅու»-ն, «Չելսին» նրան 1,5 մլն ֆունտ ստեռլինգ կվճարի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: