Մեննի Պակյաոն վերջին մենամարտը կնվիրի «Միսս-2015» մրցույթի հաղթողին
Ֆիլիպինցի բռնցքամարտիկը ոգևորված է իր հայրենակցուհու՝ Պիա Վուրտսբախի՝ գեղեցկության մրցույթում տոնած հաղթանակով:
«Պիան մեր ժողովրդի ավանդույթների արտացոլումն է, որոնք հարգանք ու հիացմունք են առաջացնում ողջ աշխարհում»,- ասել է Պակյաոն:
Բռնցքամարտիկը նշել է, որ աղջիկը տղամարդկայնություն է դրսևորել մրցույթի հաղթողի անվան հրապարակման ժամանակ:
Երբ Պակյաոն պարտվեց Ֆլոյդ Մեյվեզերին, Պիա Վուրտսբախը խոստացավ դրա դիմաց վրեժ լուծել «Միսս տիեզերք» մրցույթում: Աղջիկը մտավ եզրափակիչ, որի վերջնամասում կազմակերպիչները լուրջ սխալ գործեցին: Հաղորդավար Սթիվ Հարվին հայտարարեց, որ հաղթել է Կոլումբիայի ներկայացուցիչ Արիադնա Գուտյերես Արևալոն: Վերջինս արդեն շնորհավորանքներ էր ընդունում, երբ հայտարարվեց սխալի մասին: Պարզվեց՝ հաղթողը ֆիլիպինցին է, և հենց նա էլ ստացավ թագը:
«Նա խոստացավ հաղթել ու արեց դա: Ես հիշեցի նրա խոսքերը: Այդ իրադարձությունը կոգևորի ինձ հաջորդ մարտում»,- ասել է Պակյաոն: