Լուի վան Գալը պաշտոնանկության դեպքում 10 մլն ֆունտ ստեռլինգ կստանա
Անգլիական ԶԼՄ-ները մեկ անգամ չեն հաղորդել, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը սեփական ցանկությամբ հրաժարական չի տա: Ինչպես տեղեկացնում է «The Telegraph»-ը, պաշտոնանկության դեպքում «Մանչեսթեր Յունայթեդը» պարտավոր է 10 մլն ֆունտ ստեռլինգ վճարել հոլանդացի մասնագետին:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Լուի վան Գալը կհեռացվի աշխատանքից, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվի «Ստոկ Սիթիի» ու «Չելսիի» հետ առաջիկա խաղերից որևէ մեկում:
Լրահոս
Տեսանյութեր
Հրապարակային ասում եմ՝ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյան, պետք է ներողություն խնդրես. Բագրատ Սրբազան