«Թույլ չենք տա, որ Իրաքում թուրքական ուժերը տեղափոխվեն մի հատվածից մյուսը»
«Al-Sumaria.tv» լիբանանյան համացանցային ռեսուրսի կողմից այսօր հրապարակված նյութում մեջբերվել է Իրաքի արտգործնախարար Իբրահիմ ալ-Ջաֆարիի խոսքերն առ այն, որ Իրաքը թույլ չի տա, որ թուրքական զինուժը տեղափոխվի երկրի մի հատվածից մյուսը:
Արաբական երկրների լիգայի արտգործնախարարների հանդիպման ժամանակ ալ-Ջաֆարին ողջունել է կառույցի և արաբական երկրների դիրքորոշումն Իրաքում թուրքական ուժերի տեղակայման հետ կապված՝ կոչ հղելով Արաբական երկրների լիգային ընդունել թուրքական զինուժի ներխուժումը քննատադող բանաձև: