Ռուսաստանում Պուտինի դիմանկարով օծանելիք է թողարկվել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարը շատ տեղերում է հայտնվել՝ շապիկների, հեռախոսների պատյանների, սրբիչների վրա, իսկ հիմա նաև տղամարդու օծանելիքի շշի վրա: Գրում է KP.ru-ն:
«Leaders Number One» բացառիկ օծանելիքը ստեղծել է ռուս պարֆումյեր Վլադ Ռեկունովը, իսկ շշի հեղինակներն իտալացի դիզայներներ են: Սև ապակու վրա պլատինի բարակ շերտով պատկերված են Պուտինի ճանաչելի ուրվագծերը:
Վաճառքի առաջինը իսկ օրը գնել են ավելի քան հարյուր շիշ օծանելիք՝ 100 մլ ծավալով: Արժեքը 6 հազար ռուբլի է:
«Leaders Number One»-ը թողարկվել է 2 հազար օրինակով: Օծանելիքի պատվերներ են արդեն եղել Չինաստանից և Գերմանիայից:
Օծանելիքից դեռևս Կրեմլ չի ուղարկվել, սակայն ծրագրվում է այն ուղարկել անձամբ Վլադիմիր վլադիմիրովիչին: