Ռուսաստանը նավթի արդյունահանմամբ առաջատար է
2015թ-ին նավթի և գազային կոնդենսատի արդյունահանման ծավալներով Ռուսաստանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Այս մասին փաստում են ՌԴ էներգետիկայի նախարարության հրապարակած տվյալները: Փոխանցում է «Լենտա.ռու»-ն:
Ընթացիկ տարվա ընթացքում Ռուսաստանում նավթի և գազային կոնդենսատի արդյունահանման ծավալները կազմել են 533.6 մլն տոննա, ինչը համաշխարհային արդյունահանման 12%-ն է: Սաուդյան Արաբիան այս ցուցանիշով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը:
Գազի արդյունահանման ծավալներով Ռուսաստանը զիջում է ԱՄՆ-ին՝ արդյունահանելով համաշխարհային արդյունահանման 17.7 %-ը, կամ 630 մլիարդ խմ գազ:
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալով Ռուսաստանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:Համաշխարհային արտադրության տեսակարար կշռում Ռուսաստնի բաժինը կազմում է 4.4%-ը: