Բրիտանական ավիաընկերությունները հրաժարվում են վերսկսել դեպի Եգիպտոս թռիչքները
Բրիտանական ավիաընկերությունները հրաժաևվել են մոտակա ժամանակներում վերականգնել դեպի Եգիպտոս թռիչքները: Այս մասին հայտնում է «Գազետա.ռու» կայքը:
Խոշորագույն Thomson ավիաընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ թռիչքների իրականացումը հետաձգել են մինչև 2016-ի մարտի 23: Նման որոշումներ են կայացրել բրիտանական ևս մի քանի ընկերություններ:
Միաժամանակ Բրիտանական տուրիստական գործակալությունների ասոցիացայում նշել են, որ Արաբական այդ պետություն թռիչքների վերականգնման վերաբերյալ որոշում պետք է կայացնի Մեծ Բրիտանիայի կառավարությունը: