Առևտրի կենտրոնում 100 կգ-ոց ջահն ընկել է մարդկանց վրա
Սուրգութի առևտրի կենտրոններից մեկում 100 կգ-ոց ջահն ընկել է հաճախորդների վրա: Դեպքն արձանագրել են տեսախցիկները: Միջադեպի հետևանքով երեք մարդ՝ 16, 2 և 59 տարեկան, տեղափոխվել է հիվանդանոց: Նրանից առավել վատ է 59-ամյա կնոջ վիճակը, ով 16 ամյա աղջկա տատիկն է:
Այս մասին գրում է «Լայֆնյուզ»-ը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ծառայությունների մատուցման ժամանակ սպառողների անվտանգության պահանջները չկատարելու համար:
Այս պահին իրավապահներն ուսումնասիրում են ջահի ընկնելու կադրերը, իրականացնում են փորձաքննություն՝ պարզելու տեղի ունեցածի պատճառները: