Այս տարի կուտակված լիցքը խիստ կարևոր է, որ չմարի. Հայկ Դեմոյան
Ամբողջ տարվա ամենահամեստ գնահատականը կարող ենք ասել դրական էր: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն` ամփոփելով Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի համար նշանակալի տարի հանդիսացող 2015 թվականն՝ ասաց ՀՑԹԻ տնօերեն Հայկ Դեմոյանը:
«Մենք կարողացել ենք ներկայանալի կերպով կաղզմակերպել բոլոր միջոցառումները: Սա ոչ թե իմ կարծիքն է, այլ շփումների ընթացքում թե օտարերկրացիներից, թե սփյուռքահայերից և թե հայաստանցիներից լսած կարծիքները»,-նշեց Դեմոյանը:
Նա շեշտեց, որ միջոցառումների միջոցով մարդկանց մոտ թե իրազեկվածությունը բարձրացվեց և թե ինչու պետք է խոսել տեղի ունեցածի հետևանքների մասին:
«Այն լիցքը, որ կուտակվել է այս տարի, խիստ կարևոր է, որ չմարի, դա մեզ անհրաժեշտ է հաջորդ տարիների ընթացքում, դրանով ապահովվում է նաև ՀՀ և ԼՂՀ անվտանգության հարցը»,-ասաց ՀՑԹԻ տնօրենը:
Սրա հետ մեկտեղ նա նկատեց, որ ճիշտ է, հաջորդ տարիներին որոշակի անկում կլինի, բայց դա չպետք է մեզ վախեցնի. «Աշխարհում տեղի ուենցող դեպքերը այս թեման արդիական են սարքում»:
Դեմոյանը հայտնեց, որ հանրապետության նախագահի հանձնարարականով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը վերածվելու է նոր մարմնի՝ Համահայկական խորհրդի, որը շարունակելու է աշխատանքները:
Նա տեղեկացրեց, որ տարվա ընթացքում ՀՑԹԻ-ն ժամանակավոր ցուցադրություններ է ներկայացրել ՀՀ-ում, ԼՂՀ-ում և արտասահմանում: Ընդհանուր առմամբ ՀՑԹԻ կողմից պատրաստված ժամանակավոր ցուցադրություններ են բացվել աշխարհի շուրջ 60 քաղաքներում:
Դեմոյանը շատ կարևորեց ապրիլի 28-ին Փարիզի քաղաքապետարանում բացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցադրությունը՝ «Հայաստան 1915.Փարիզ քաղաքը հյուրընկալում է Երևանի ՀՑԹԻ հավաքածուն» խորագրով:
ՀՑԹԻ տնօրենն ավելացրեց, որ այն գործունեությունը, որ նախանշվել էր տարեսկզբին, կատարվեց եռակի և քառակի անգամ ավելի և իրենք կարողացան պատվով դուրս գալ:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը