Քաղաքական 19:49 28/12/2015 Հայաստան

Հ.Աբրահամյան. Հայաստանի համար չափազանց կարևոր է կոռուպցիայի դեմ պայքարում միջազգային պարտավորությունների կատարումը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի երկրորդ նիստը, որին մասնակցել են նաև քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները: Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Օրակարգի առաջին հարցով խորհուրդը քննարկել և ի գիտություն է ընդունել առաջին նիստի հանձնարարականների կատարման արդյունքները: Զեկուցվել է, որ այս ընթացքում կառավարության կողմից հաստատվել է Կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիրը, հավանության է արժանացել «Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը ծրագրի վերաբերյալ» ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համաձայնագիրը, որը շուտով կստորագրվի և կյանքի կկոչվի: Քայլեր են իրականացվում նաև արդյունահանող ճյուղերի թափանցիկ նախաձեռնությանը միանալու գործընթացների, բիզնես հանրության հետ համագործակցության հարթակ ստեղծելու ուղղությամբ և այլ հարցեր: Նկատի ունենալով, որ ՀՀ կառավարությունն արդեն տվել է իր համաձայնությունն ԱՄՆ ՄԶԳ-ի հետ վերը նշված համաձայնագրին՝ վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է ՀՀ կառավարության աշխատակազմին շարունակել արդյունավետ համագործակցությունն ԱՄՆ ՄԶԳ-ի հետ և համաձայնագիրը ստորագրել 2016 թվականի սկզբին՝ սկսելով փորձագիտական հանձնախմբի ձևավորման գործընթացը:

Այնուհետև ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը խորհրդին է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների լրամշակված նախագծերը: Դրանցով առաջարկվում է Բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց մասին հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից այդ հայտարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու համար առաջին փուլով նախատեսել նախազգուշացում, իսկ 30 օրվա ընթացքում հայտարարագիրը չներկայացնելու դեպքում սահմանել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով: Դրան հաջորդող 60 օրվա ընթացքում խախտումը չվերացնելու և հայտարարագիրը չներկայացնելու դեպքում կնշանակվի տուգանք նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով, իսկ անձը կհամարվի եկամուտների հայտարարագիր չներկայացրած: Նվազագույն աշխատավարձի 200-400-ապատիկի չափով տուգանք է նախատեսվել նաև այն դեպքում, երբ հայտարարագրում կլինի սխալ կամ կներկայացվեն ոչ ամբողջական տվյալներ: Ամենաբարձր պատասխանատվությունը նախատեսված է կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տեղեկատվությունը թաքցնելու դեպքում՝ նախատեսելով տուգանք նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով: Տուգանքները կիրառող մարմինը լինելու է Բարձրաաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը: Նախագծերի փաթեթն արժանացել է խորհրդի հավանությանը: Վարչապետը հանձնարարել է Արդարադատության նախարարին վերջնական տեսքի բերել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների լրամշակված նախագծերը, սահմանված կարգով շրջանառել և ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ:

Այնուհետև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության 2015-2018 թվականների միջոցառումների ծրագրի շրջանակում կրթության ոլորտում 2015 թվականի ընթացքում իրականացված և 2015-2016 թթ. նախատեսված միջոցառումները: Մասնավորապես, զեկուցվել է, որ բարձրագույն կրթության ոլորտում 2015-ի փետրվարից միջազգային փորձագետների մասնակցությամբ իրականացվում է «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» երկամյա ծրագիրը, որի նպատակն է ոլորտի օրենսդրական և ինստիտուցիոնալ համակարգերի բարելավումը: Ծրագրի շրջանակում 2016-ի հունվարին նախատեսվում է համակարգող հանձնաժողովի աշխատանքային հանդիպումը: Հաջորդ տարվա ընթացքում ՀՀ ԿԳՆ կողմից կմշակվի «Հայաստանի կրթական ոլորտում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ռազմավարական պլանը, ինչպես նաև ԵԽ-ի փորձագետների կողմից նախարարությանն է ներկայացվելու էթիկայի կանոնների մշակման ուղեցույցը: Հանրակրթության ոլորտում ընթացիկ տարվա ժամանակահատվածում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության «Պահանջատեր հասարակություն` հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում սույն թվականի հոկտեմբերից սկսվել է «Կոռուպցիոն ռիսկերի գնահատում ՀՀ հանրակրթության ոլորտում» մեկամյա ծրագիրը, որի նպատակն է միջնակարգ կրթության ոլորտում ուսումնասիրել, վերհանել և գնահատել հանրակրթական դպրոցների դասավանդման որակի, ներառական կրթության և դասագրքերի մշակման և տպագրման բնագավառներում առկա կոռուպցիոն ռիսկերը: Հանրակրթության ոլորտում մատուցվող կրթական ծառայությունների բյուջեի պլանավորման և տարեկան ֆինանսական ծախսերի թափանցիկության և հաշվետվողականության ապահովման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի կողմից մշակվել և 2015-ին հաստատվել է «Հանրակրթական ուսումնական հաստատությունների տարեկան բյուջեի պլանավորման և բյուջեի տարեկան ծախսերի հաշվետության կարգը»: Կարգը 2015-2016 ուսումնական տարում փորձարկման է ուղարկվել հանրակրթական դպրոցներ: Անհրաժեշտության դեպքում այն կլրամշակվի և կներդրվի: Հանրակրթական ծրագրերում սովորողների իրավագիտակցության բարձրացմանն (այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարին) ուղղված թեմաների վերանայման նպատակով 2016-2019 թվականներին նախատեսվում է վերանայել հանրակրթական բոլոր ծրագրերը: Հովիկ Աբրահամյանը կարևորել է կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման հարցը և հանձնարարել ՀՀ ԿԳՆ-ին՝ երկամսյա ժամկետում ավարտել ռիսկերի գնահատումը, քննարկել շահագրգիռ մարմինների հետ, որից հետո ՀՀ կառավարություն ներկայացնել ՀՀ կրթության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիրը՝ համապատասխան միջոցառումներով:

Ներկայացվել է նաև կոռուպցիայի դեմ պայքարում հասարակական կազմակերպությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ընթացքը: ՀՀ արդարադության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ այս ուղղությամբ կատարվել են մի շարք քայլեր, մասնավորապես, ԱՆ-ի և «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» ու «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի. ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ սեպտեմբերին ազդարարվել է Պետություն-Քաղաքացիական հասարակություն հակակոռուպցիոն հարթակի ստեղծման մասին: Նախարարի խոսքով՝ պետությունը պատրաստ է այս հարթակի շրջանակում համագործակցել բոլոր ՀԿ-ների հետ: Քննարկման առարկա պետք է դառնան հակակառուպցիոն ռազմավարության և դրա միջոցառումների 2015-2018 թվականների ծրագրի կատարմանն ուղղված հարցերը: Սերտ համագործակցություն է ծավալվել նաև միջազգային մի շարք կազմակերպությունների հետ՝ հակակոռուպցիոն ոլորտում տարբեր ծրագրերի իրականացման շուրջ: Վարչապետը հանձնարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին ու ՀՀ արդարադատության նախարարին՝ շարունակել համագործակցությունը հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ, կոռուպցիայի դեմ պայքարն առավել արդյունավետ իրականացնելու և նույն ծրագրի կրկնակի ֆինանսավորումը բացառելու նպատակով բոլոր հակակոռուպցիոն ծրագրերի մասին տեղեկացնել ՀՀ կառավարության աշխատակազմին:

Խորհրդին են ներկայացվել 2015 թվականի ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման արդյունքները: ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը զեկուցել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ-ն համագործակցում է ԵՄ-ի և ԵԽ-ի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ պայքարի քարտուղարության և Թմրանյութերի ու հանցավորության պայքարի գրասենյակի, Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի, եվրախորհրդի փողերի լվացման ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հանձնաժողովի հետ: Շեշտվել է, որ ՀՀ-ն հաջողությամբ և ժամանակին իրականացնում է միջազգային ասպարեզում ստանձնած բոլոր պարտավորությունները: Արձագանքելով՝ կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Հայաստանի համար չափազանց կարևոր է կոռուպցիայի դեմ պայքարում միջազգային պարտավորությունների կատարումը: Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է բոլոր ՀԳՄ-ների ղեկավարներին՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ այս ոլորտում ՀՀ միջազգային պարտավորություններն անշեղորեն կատարելու ուղղությամբ:

Նիստի ընթացքում ի գիտություն է ընդունվել «Մասնավոր հատվածը և կոռուպցիայի դեմ պայքարը» զեկույցը, որը ներկայացրել է «Թրանսփերնսի ինթերնեշնլ հակառուպցիոն կենտրոն» ՀԿ ղեկավար Խաչիկ Հարությունյանը:

«Ինչպես հայտարարարվել էր Խորհրդի առաջին նիստի ընթացքում, Հայաստանի համար տնտեսական զարգացումն ապահովելը կարևորագույն խնդիր է։ Ըստ այդմ, նախորդ նիստի ընթացքում հանձնարարել էի հատուկ ուշադրություն դարձնել կոռուպցիայի դեմ պայքարում գործարար ոլորտի հետ ակտիվ համագործակցությանը։ Տեղեկացված եմ, որ ՀՀ արդարադատության նախարարությունը Խորհրդի առաջին նիստից հետո մի քանի կարևոր միջոցառումներ է իրականացրել` նվիրված մասնավոր հատվածում կոռուպցիայի դեմ պայքարին: ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների ծրագրում նախատեսված են մի շարք միջոցառումներ` ուղղված վարչարարության պարզեցմանը»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը հանձնարարել է ՀՀ Էկոնոմիկայի, ՀՀ ֆինանսների և ՀՀ արդարադատության նախարարություններին, ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակին` շարունակել ներկայացնել առաջարկություններ վարչարարության պարզեցման ուղղությամբ: Հովիկ Աբրահամյանը կարևորել է նաև հնարավորինս սեղմ ժամկետում պետական եկամուտների հավաքագրման ոլորտում ռիսկերի գնահատման և այդ գնահատման արդյունքում անհրաժեշտ միջոցառումների իրականացումը:

Օրակարգի վերջին հարցով խորհուրդը քննարկել և ի գիտություն է ընդունել մարզային և համայնքային մակարդակներում արդյունավետ, թափանցիկ և մասնակցային կառավարման համակարգի վերաբերյալ զեկույցը: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, որ համայնքներում հաջողությամբ իրականացվում է էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման ծրագիրը, որն ուղղված է գործունեության թափանցիկության ապահովմանը, վարչարարության կրճատման և հրարակային գործունեության ապահովմանը: Ընթացքի մեջ են նաև համայքներում քաղաքացիների սպասարկման գրասենյակների ներդրման և մի շարք այլ ծրագրեր: Հովիկ Աբրահամյանը կարևորել է հակակոռուպցիոն միջոցառումների իրականացումը մարզային և համայնքային մակարդակներում, որի նպատակն է մարզերում և համայնքներում ապահովել կառավարման արդյունավետությունը, թափանցիկությունը և մասնակցային բնույթը: «Այս առումով կարևորում եմ էլեկտրոնային ժողովրդավարության գործիքների ներդնումը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ակտիվ համագործակցությունը: Ուստի առաջարկում եմ հասարակական կազմակերպություններին ակտիվ համագործակցություն կոռուպցիայի դեմ պայքարում մարզային և համայնքային մակարդակներում»,- ասել է վարչապետը և հանձնարարել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ ուսումնասիրել միջազգային փորձը ու հնարավորության դեպքում ընդլայնել նման գործիքների կազմը՝ ավելացնելով համայնքների թիվը, որտեղ կիրառվում են այդ գործիքները: Ամփոփելով նիստի աշխատանքները՝ վարչապետը կարևոր է համարել քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ավելի ակտիվ մասնակցությունը և ներգրավվածությունը խորհրդի աշխատանքներին, ինչն ավելի արդյունավետ կդարձնի խորհրդի գործունեությունը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ պատրաստ են յուրաքանչյուր ողջամիտ առաջարկություն, նախաձեռնություն քննարկել և միասին իրականացնել:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:04
«Հրապարակ». Ինչ է խոստացել Փաշինյանը Արփինե Սարգսյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանական աղբյուրների տեղեկացմամբ, մեկ շաբաթից ավելի Երևանում ընթացող հակաիշխանական ցույցերը...
Աղբյուր` Panorama.am
08:56
Իշխան Գևորգյանն ու մյուսներն ազատ են արձակվել
Ապօրինի զենք-մենքի անհիմն կասկածանքով ձերբակալված Իշխան Գևորգյանը, Անդրանիկ Եղոյանը, Հրաչյա Թովմասյանը, Գարի Ավագյանը և Հայկ Մեսրոպյանը քիչ առաջ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Փաստ». Սրբազանը չի հանձնվի ու գործը կհասցնի մինչև վերջ
«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերին երբեմն կարելի է հանդիպել կարծիքների, թե ինչպես կարող է հոգևորականը գլխավորել քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Ժողովուրդ». ՊՆ-ն հնարավոր ընդվզումները կանխելու համար նոր պաշտոններո՞վ է «կաշառու» գնդապետներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է իր հետաքննությունը, թե ինչպես են երեք տարի առաջ...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Ինչ պահանջներ են ներկայացրել քաղաքական որոշ ուժեր Բագրատ Սրբազանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական որոշ ուժեր հանդիպումների արդյունքում որոշ պահանջներ են ներկայացրել Բագրատ սրբազանին`...
Աղբյուր` Panorama.am
23:30
Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին
Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինսթագրամ»-ի...
Աղբյուր` Panorama.am
22:55
Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. Գևորգ Դանիելյան
Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու սահմանադրաիրավական հիմքերի առնչությամբ NEWS.am-ը զրուցել է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
22:26
Միրզոյանը Բերբոքին պատմել է խաղաղության օրակարգի մասին
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
22:07
Ես միշտ ժողովրդի հետ եմ. Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ Սրբազանի շարժմանն աջակցելու մասին
«Շարժում ա էլի, ամբողջ ժողովրդի շարժում ա, ինձնից ի՞նչ եք ուզում իմանաք։ Դրական եմ վերաբերվում», «Հրապարակ»-ի հարցին`...
Աղբյուր` Panorama.am
21:39
Եթե կա Աստծո առաջնորդություն, ապա ցանկացած պայքար տանում է հաղթության. Այսեր Իսայան
«Օրհնված է այն պայքարը, որն առաջնորդում է Աստված։ Եթե կա Աստծու առաջնորդություն կա, ապա ցանկացած պայքար տանում է հաղթության»,- Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
21:24
Վանաձորի «Եդեմ» ռեստորանի աշխատակցուհու դին դուրս է բերվել Փամբակ գետից
Մայիսի 15-ին, ժամը 14:05-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքում քաղաքացի...
Աղբյուր` Panorama.am
21:15
Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին եթերում ինչ-որ արտահայտությունների համար որակում են «խուլիգանություն». Ռուբեն Մելիքյան
«Մինչև էս վերջերս՝ խուլիգանությունն իսկապես խուլիգանություն էր։  Սկսած մի քանի ամիս առաջվանից, հիշում եք՝ Նարեկ Սամսոնյանը, Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
21:13
Բագրատ Սրբազանը վաղը կհանդիպի կուսակցությունների ներկայացուցիչների, մշակույթի գործիչների և զինվորականների հետ
«Ազգային ճակատը» հայտնում է Տավուշի թեմի առաջնորդ Բարգրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի»...
Աղբյուր` Panorama.am
21:03
Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում հայկական կողմից Հնդկաստանը սպասում է մանրամասների. Դեսպան
«Չաբահար նավահանգստից օգտվելու հարցի առնչությամբ հայկական կողմից Հնդկաստանը սպասում է մանրամասների և անպայման հաշվի կառնի, երբ այդ առումով...
Աղբյուր` Panorama.am
20:59
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին ազդանշանով ողջունող վարորդներին ոստիկանները տուգանում են
Ոստիկանները տուգանում կամ տուգանային հրապարակ են տեղափոխում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին աջակցող վարորդներին, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
20:44
Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս. Բագրատ Սրբազան
«Կիրակի օրվանից տեղյակ կլինեք, թե ինչ է տեղի ունենալու ատաջիկա շաբաթը, որովհետևր շատ կարևոր հայտարարություններով, պատգամներով և...
Աղբյուր` Panorama.am
20:22
Մի քաղաքացի էր զանգել, ասում էր՝ գնալու եմ ինքնահրկիզվեմ. Ռուբեն Մելիքյան
«Ձերբակալվածների մասով հենց այս պահին էլ իրականացվում է աշխատանքը, հենց այս պահին էլ իմ գործընկերները քննչական բաժիններում տարբեր քննչական...
Աղբյուր` Panorama.am
19:56
Փաշինյանի հայտարարությունից հետո կիրանցցին կողպել է իր խանութի դռները
«Կիրանցեցի Նվարդ Սիրունյանը 5 տարի գործունեությունից հետո դադարեցրել է սեփական խանութի աշխատանքը, մեկ ամիս առաջ կողպել է խանութի դռները և...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ես ևս գտնում եմ, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արթուր Դավթյան
«Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին և չի կարող լինել որևէ մեկը, որը հակադրվի այս սահմանադրական և հոգևոր...
Աղբյուր` Panorama.am
19:14
ՀՀ փաստաբանները գործադուլի տեսքով բողոքի ակցիա կիրականացնեն
ՀՀ Փաստաբանական պալատը հայտարարություն է տարածել փաստաբանների կողմից բողոքի ակցիա իրականացնելու մասին, որոմ ասվում է. «Հարգելի...
Աղբյուր` Panorama.am
19:04
Հայաստանը չպետք է շատ տարվի ու ժամանակին հասկանա, որ իրեն ուզում են պատին դեմ տալ. Մանվել Սարգսյան
Քաղաքագետ Մանվել Սարգսյանը գրում է. «Նկատեցի, որ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության շուրջ քննարկումները սկսում են գնալով...
Աղբյուր` Panorama.am
18:57
Դրա դիմաց մեզ ի՞նչ է հասնում, ողորմությո՞ւն, մենք ասում ենք՝ ողորմացեք մեզ ապրելու, հա՞. Բագրատ սրբազան
«Այսօր մարդկանց կյանքերն ու ճակատագրերն են որոշվում, սա ապագայի հարց էլ չէ, այլ ներկայի հարց է, ձևափոխվող Հայաստանի հարցն է, որը լցված է...
Աղբյուր` Panorama.am
18:40
Երկրում ինստիտուցիոնալ կյանքն այլևս չի գործում, համակարգային ամեն բան դադարել է. Բագրատ Սրբազան
«Իմ թեկնածուական թեզը եղել է Հայաստանի առողջապահական համակարգը, անցյալը ներկան, ապագան ու աստվածաբանական հայացքը»,-բժիշկների հետ...
Աղբյուր` Panorama.am
18:19
Անկարգություններից հետո իրավիճակը Նոր Կալեդոնիայում և դրա հետ Ադրբեջանի պահը
Նոր Կալեդոնիայի կառավարական ծառայությունները ուրբաթ օրը հայտնել են, որ չորրորդ գիշերը անկարգությունների սկսվելուց հետո, երբ Ֆրանսիան Նումեայում...
Աղբյուր` Panorama.am
18:09
ԿԳՄՍՆ պարզաբանումը՝ սովորողների բացակայությունների հիման վրա լրացուցիչ գրավոր աշխատանքների և քննությունների վերաբերյալ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում ուստարվա ամփոփման...
Աղբյուր` Panorama.am
18:00
Փաստաբան. Ավարտվեց Արթուր Սուքոյանի և Դավիթ Լևոնյանի միջև առերես հարցաքննությունը
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացնում է. «Ավարտվեց Արթուր Սուքոյանի և Դավիթ Լևոնյանի միջև առերես հարցաքննությունը։ Նախաքննության...
Աղբյուր` Panorama.am
17:32
47–ամյա տղամարդու սպանության, նրա 38–ամյա ընկերոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
17:18
Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»
«ՀայաՔվե» նախաձեռնությունը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել մայիսի 2-ին Կիրանցում տեղի ունեցած ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան
12:35 17/05/2024

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}