Հակամարտության սկզբից մինչև օրս Եմենում ավելի քան 700 երեխա է մահացել
Եմենում նախորդ տարվա մարտի սկզբից մինչ օրս ավելի քան 747 երեխա զոհվել և 1 108-ը վիրավորվել են: Այս մասին գրում է Interfax-ը` հղում անելով ՅՈւՆԻՍԵՖ-ին:
Բացի դրանից երեխաները կազմում են Եմենից 2,3 մլն տեղահանվածների կեսը:
ՅՈւՆԻՍԵՖ-ի համաձայն՝ հինգ տարեկանից փոքր 1,3 միլիոն երեխաներ թերսնման և շնչառական վարակների սպառնալիքի տակ են: Եվս 2 մլն երեխա զրկված է դպրոց հաճախելուց:
Աղբյուրը նաև գրում է, որ ՄԱԿ-ի տվյալներով Եմենում հակամարտության ինը ամիսների ընթացքում զոհվել է 2 795 խաղաղ բնակիչ: