Քաղաքական 10:30 13/01/2016 Աշխարհում

«Սպիտակ տունը պետք է պատասխանի Արցախի վերաբերյալ տասը հիմնական հարցերի». Սասունյան

Երկար տարիներ ի վեր ամերիկահայ համայնքը դժգոհ է Արցախի վերաբերյալ Միացյալ Նահանգների քաղաքականությունից:

Ամեն անգամ, երբ Ադրբեջանը կրակ է բացել Հայաստանի և Արցախի վրա, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը և նրա նախորդները, թաքնվելով չեզոքության քողի տակ, մեղքը բարդել են հակամարտության երկու կողմերի վրա: Նման անարդար մոտեցումը խրախուսել է Ալիևին ավելի սաստկացնելու իր հարձակումները:

Նման արյունալի հարձակումները վերացնելու կամ գոնե նվազագույնի հասցնելու համար, Կոնգրեսի 85 անդամներ վերջերս համատեղ նամակ ստորագրեցին, կոչ անելով Օբամայի վարչակազմին իրականացնել հետևյալ երեք քայլերը երկու երկրների միջև սահմանի վերաբերյալ. նախ՝ դուրս բերել դիպուկահարներին, երկրորդ՝ ավելացնել միջազգային մոնիտորների թիվը, և երրորդ՝ տեղադրել կրակոցների ուղղությունը ճշտող սարքավորումներ:  Զարմանալի չէ, որ Ադրբեջանը մերժել է բոլոր երեք առաջարկները, իսկ Հայաստանը, Արցախը և Մինսկի խմբի միջնորդները (Ֆրանսիա, Ռուսաստան և Միացյալ Նահանգներ) ընդունել են դրանք:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսն անցյալ շաբաթ դռնփակ ճեպազրույց ունեցավ դեսպան Ուորլիքի հետ, իր և կոնգրեսական Էլիոթ Էնգելի կողմից նախաձեռնած առաջարկների իրականացման կապակցությամբ: Մինչև այդ դռնփակ հանդիպման կայացումը, Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը տարածել էր տասը հարցեր դեսպան Ուորլիքի համար: Քանի որ հայտնի չէ՝ այդ հարցերը բարձրացվել են կոնգրեսական ճեպազրույցի ընթացքում, թե ոչ, ապա պետք է խնդրել Օբամայի վարչակազմին հրապարակավ արձագանքել այդ տասը հարցերին, որպեսզի բոլորը տեղյակ լինեն Արցախյան հակամարտության վերաբերյալ նրա դիրքորոշմանը: 

Պաշտոնական պատասխանի ստացումն ապահովելու համար ես առաջարկում եմ այս հարցերը տեղադրել Սպիտակ տան կայքէջի «Առաջարկություններ» բաժնում: Կայքում նշված է, որ Օբամայի վարչակազմը 60 օրվա ընթացքում հանդես կգա պաշտոնական պատասխանով ցանկացած առաջարկության վերաբերյալ, որը տեղադրվելուց հետո 30 օրվա ընթացքում կհավաքի 100 հազարից ավելի ստորագրություն:

Ադրբեջանցիներն արդեն օգտվել են այս բացառիկ հնարավորությունից՝ Սպիտակ տան կայքում տեղադրելով երկու հակահայկական առաջարկության, որոնք համապատասխանաբար հավաքել են 105686 և 126828 ստորագրություն: Ինչպես և սպասվում էր, Սպիտակ տունը հանդես է եկել հայտարարությամբ ի պատասխան ադրբեջանական երկու առաջարկությունների:

Ստորև ներկայացված են Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի տասը հարցերը, որոնք որպես առաջարկություն պետք է տեղադրել Սպիտակ տան կայքէջում.
1) Ի՞նչ հատուկ քայլեր է ձեռնարկել (եթե այդպիսիք կան) Միացյալ Նահանգների կառավարությունը, ապահովելու համար Ռոյս-Էնգելի խաղաղության հաստատմանն ուղղված առաջարկները, մասնավորապես դիպուկահարների չտեղակայման, դիտորդների ավելացման և շփման գծի երկայնքով կրակոցների ուղղությունը ճշտող համակարգերի տեղադրման վերաբերյալ համաձայնության գալու առնչությամբ:
2) ԱՄՆ Պետդեպարտամենտը շատ համարձակ և բացահայտ էր, թե իր կարծիքով, հայկական կողմը ինչ զիջումների պետք է գնա: Արդյոք ԱՄՆ կառավարությունը պատրա՞ստ է այս հանրային դիվանագիտությանը համապատասխան նույնքան բացահայտ և հստակ պահանջներ ներկայացնել Ադրբեջանին: 
3) Որո՞նք են այն հատուկ փաստերը, իրավական փաստարկները և քաղաքական նկատառումները, որոնք հանգեցրել են մեր կառավարության կողմից Կոսովոյի, սակայն ոչ Լեռնային Ղարաբաղի, պաշտոնական ճանաչմանը:
4) Արդյոք Ադրբեջանի կառավարության ներքին հալածանքների և կոռուպցիայի մասին տվյալները որևէ կերպ ազդո՞ւմ են, թե ինչպես է մեր կառավարությունը նայում Ադրբեջանի ձգտմանը՝ տարածելու իր իշխանությունը Լեռնային Ղարաբաղի վրա:
5) Ինչո՞ւ Ադրբեջանի կողմից Ջուղայի միջնադարյան հայկական գերեզմանատան լիովին փաստագրված (և տեսանկարահանված) ոչնչացումը այդպես էլ երբեք չնշվեց Պետդեպարտամենտի Մարդու իրավունքների կամ կրոնական ազատության մասին զեկույցներում:
6) Ո՞րն է ԱՄՆ կառավարության ներկայիս պահանջը (եթե այդպիսին կա) ազատ արձակված և մինչ օրս չզղջացող կացնահարող մարդասպան Ռամիլ Սաֆարովին կրկին բանտարկելու վերաբերյալ:
7) Ո՞րն է ԱՄՆ քաղաքականությունը Ադրբեջանի կառավարության կողմից ԱՄՆ-ի հայկական ծագում ունեցող քաղաքացիների ճանապարհորդական սահմանափակումների վերաբերյալ:
8) Ինչպիսի՞ն է ԱՄՆ քաղաքականությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրների, հատկապես Թուրքիայի նկատմամբ, որը արդի հարձակողական զենքեր է վաճառում կամ փոխանցում Ադրբեջանին:
9) Ի՞նչ հատուկ սահմանափակումներ գոյություն ունեն ճանապարհորդության և կապի առնչությամբ Միացյալ Նահանգների քաղաքացիների և պաշտոնատար անձանց և Լեռնային Ղարաբաղի միջև: Ի՞նչ հիմնավորումներ կան այս ազատությունների որևէ սահմանափակման համար: Որո՞նք են նման սահմանափակումների (եթե այդպիսիք կան) թվացյալ օգուտները:
10) Ձեր կարծիքով, ի՞նչ օգուտներ են հետապնդվում (եթե այդպիսիք կան) ԱՄՆ պաշտոնական հանրահայտ զսպվածությամբ՝ Ադրբեջանի բացահայտ հակահայկական սադրանքները, սպառնալիքները և միջսահմանային հարձակումները վիճարկելիս:

Կարծում եմ, որ լայն հնչեղություն ստացած առաջարկությունը կարող է 100 հազարից շատ ավելի ստորագրություն հավաքել Սպիտակ տան կայքում տեղադրման օրվանից 30 օրվա ընթացքում, հատկապես, եթե նշանավոր անձանց բազմաթիվ հետևորդները նեցուկ կանգնեն այս առաջարկությանը:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:50
Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցները փակեցին բեռնատարի դիման ու պահանջեցին բացել՝ տեսնելու, թե ինչ կա դրա մեջ։ Վարորդը հրաժարվեց կատարել...
Աղբյուր` Panorama.am
15:25
Ծառայությունների և՛ ներմուծումը, և՛ արտահանումը 2023-ի 4-րդ եռամսյակից անկում են ապրել. Տնտեսագետ
Հայաստանի ծառայությունների արտահանման և ներմուծման տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ 2020 թվականին ծառայությունների...
Աղբյուր` Panorama.am
15:08
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ Yerevan.today
Yerevan.Today-ի տավուշյան աղբյուրները հայտնում են, որ մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել: Մասնավորապես,...
Աղբյուր` Panorama.am
14:43
Հովհաննես Ավետիսյան. Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ
«Վստահաբար կարելի է ասել, որ ժողովրդի գերակշիռ մասը չի ուզում այս իշխանություններին: Հապա ինչու մարդիկ տասնյակ հազարներով դուրս չեն գալիս...
Աղբյուր` Panorama.am
14:35
Ոսկանյան. Այգեգործությունից ազատ ժամանակ սպա աշխատողն չի կարող ձևավորել զինվորականության բարձրագույն պատվի սկզբունքներով ապրող «կաստան»
«Ոչ թե ողորմելի լինելիության, այլ զարգացման և հզորացման ու թշնամու նկատմամբ գերակայության նպատակ հետապնդող գալիքի Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
14:24
Նրանց համար, ովքեր արցախցիներին համարում են հյուր Հայաստանում. Արմեն Բուդաղյան
«Իմ հյուր լինելս որ՞ն է, կարող է այնքան զզվցնեք, որ մենք էլ գնանք, սփյուռքը էլ շատացնենք»։
Աղբյուր` Panorama.am
14:16
«Տպավորիչ են Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոհերն ու մտածումները»
«Հայկական նախագիծ» կազմակերպության համահիմնադիրներ Կարեն Իգիթյանը և Էդգար Էլբակյանն ապրիլի 26-ին Հայաստան-Վրաստան միջպետական...
Աղբյուր` Panorama.am
14:13
Պեսկով. Մոսկվան հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շարունակական շփումների օգտին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շփումների շարունակման օգտին: Նրա...
Աղբյուր` Panorama.am
14:06
Ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ
Ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ի, մայիսի 1-2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մի բան է, թե ինչ եք խոսում կամ հայտարարում, լրիվ այլ բան, թե ձեր վարքագծով ու գործողություններով անում. Աբրահամյանը՝ ՔՊ-ականներին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբահամյանը գրում է.  «ՔՊ-ն արձագանքել է Կիրանցում՝ զինծառայողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:53
«Տուն տանող երջանկությունը» պիեսում Արցախն է, եռացող կյանքն ու ապրելու մղումը
«Մե՞նք կկարոտենք այս երկիրը, թե՞ նա՝ մեզ»․ «ArmMono» միջազգային թատերական փառատոնի շրջանակում թատրոնի ճանաչված ու սիրված...
Աղբյուր` Panorama.am
13:46
Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան
«Ապօրինի գործընթացը, որ սկսել է ՀՀ կառավարությունը իր տարաբնույթ գործընկների հետ, մեզ համար անընդունելի է»,- Կիրանցում լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
13:25
Որևէ քաղաքական ուժ կամ խմբակ չպետք է լինի դոմինանտ, շարժումը պետք է մնա Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
«Սկզբից երկչոտ քայլերով կմիանան պայմանագրայինները, հետո ավելի համարձակ, հետո կսկսվի նաև ուժային մնացած կառույցների ծառայակիցների խուլ բողոքի վերածումը բացահայտ բողոքի»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ովքեր էին Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ
Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի սկզբնամասում ճանապարհը փակած քաղաքացիների և ոստիկանների միջև բախում էր եղել, քանի որ քաղաքացիները թույլ չէին...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Հոգևորականությունը պաշտպանում է իր ժողովրդի շահերը իր սեփական կառավարությունից
«Ընդվզեք բոլոր օրինական միջոցներով, արտահայտեք ձեր կողմ լինել։ Բավակա’ն է, խխունջացած մի ապրեք ապրել»:
Աղբյուր` Panorama.am
12:29
Բալետի պարող Ռազմիկ Մարուքյանը «Արաբեսկ» բաց մրցույթում արժանացել է առաջին մրցանակին
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի առաջատար մենապարող Ռազմիկ Մարուքյանը հանրահայտ բալետի...
Աղբյուր` Panorama.am
12:10
Բաբայան. Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին
Փաստաբան Արսեն Բաբայանն անդրադարձել է ՔԿ հաղորդագրությանն ու հրապարակած տեսանյութին՝  հայտնելով, որ մի խումբ զինծառայողների կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:00
Պատահական չէ, որ հենց հիմա սկսում են խոսակցություններ, որ «կարող ենք Ադրբեջանից գազ գնել. Գեղամյան
«Տավուշի ապօրինի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը` Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ...
Աղբյուր` Panorama.am
11:49
Oպերայի և բալետի թատրոնում կկայանա Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի համաշխարհային առաջնախաղի 200-ամյակին նվիրված երեկո
Մայիսի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  կկայանա երաժշտական գլուխգործոցներից մեկի`  Լ....
Աղբյուր` Panorama.am
11:28
Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն, որի համար զղջում ենք. Կիրանցիներին այցելած զինվորականներ
Նախօրեին Կիրանցում բողոքի ցույց անող քաղաքացիներին այցելած պայմանագրային զինծառայողները հանդես են եկել տեսաուղերձով՝ հայտնելով, որ զղջում են...
Աղբյուր` Panorama.am
10:57
«Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին»
«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը Telegram-ի իր ալիքում գրել է. «Ես՝ Վարդան Ղուկասյանս, ԱՆՀԱՎԱՏՍ, կանգնում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:48
Մի իշխանություն, ով 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին
«Երեկ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, իսկ 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները կոնկրետ մասնակցում հակաշխանական բողոքի երթին»:
Աղբյուր` Panorama.am
10:34
Կիրանցեցիները լավ են, ժողովուրդը լավ է. բախումներից տուժած քաղաքացի
Տավուշցի Գոհար Վարդանյանը, ով  ներկա է երեկ երեկոյան Կիրանցում քաղաքացիների ու ոստիկանների բախումներին, տեղեկացնում է. «Ես լավ...
Աղբյուր` Panorama.am
10:23
ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Այդ ամենը սուտ է, մենք դա արել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում եմ, խնդրում եմ այս ամենը չքաղաքականացնել»,- ասում է Ասատուր Չոբանյանը։
Աղբյուր` Panorama.am
10:13
Խաչիկ Գալստյան. Ինչո՞ւ հենց եկեղեցին, ինչո՞ւ հենց հիմա
«Միայն եկեղեցին է կանգուն մնացել, չնայած նրան էլ են շատ հարվածել»։
Աղբյուր` Panorama.am
09:40
Թաթոյան. Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից մոլորեցրել են մարդկանց հանուն սեփական պաշտոնների, շահերի ու սեփական սխալները կոծկելու
«Սա ամբողջ հայ ժողովրդի համար գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}