Տիգրան Առաքելյանը հրաժարվել է փաստաբանից. «Հրապարակ»
ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի ընտանիքը տևական ժամանակ թաքցնում էր Տիգրան Առաքելյանի փաստաբանների անունները, որոնք ժամանակ առ ժամանակ փոխվում էին: Երեկ «Հրապարակ»-ի հետ զրույցում Տիգրան Առաքելյանի եղբայրը՝ Հունան Առաքելյանը, տեղեկացրել է, որ այս պահին Տիգրանը փաստաբան չունի. «Ինքն է հրաժարվել: Մեզ ոչ մի տեղեկություն չեն տալիս ԱԱԾ-ից, դեռ ոչ մի նորություն չունենք: Տեսակցություններն արգելում են, միայն գիտենք, որ նախաքննությունը դեռ չի ավարտվել: Մենք էլ չենք կողմնորոշվում ինչ անել»:
Իսկ մեղադրյալ երիտասարդը շարունակում է գտնվել ԱԱԾ-ի մեկուսարանում:
Թերթը հիշեցնում է, որ Տիգրան Առաքելյանը կալանավորվել է հուլիսի 30-ին, ԱԱԾ-ում, ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածով (շորթում) հարուցված քրեական գործի շրջանակներում։ Ըստ մամուլի տեղեկությունների՝ նա ՀՀԿ-ական պատգամավորներին սեքսուալ բնույթի տեսանյութերով շանտաժի է ենթարկել։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան