Մշակույթ 09:17 18/01/2016 Հայաստան

Թատրոնի առջև չի կարող դրվել մի խնդիր՝ փող վաստակել. Ռուբեն Բաբայան

Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնն այս տարվա ընթացքում հանդիսատեսին կներկայանա մի քանի նոր ներկայացումներով: Panorama.am-ի հետ զրույցում թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը տեղեկացրեց, որ արդեն մի քանի ներկայացումների վրա աշխատում են՝ Ղազարոս Աղայանի «Անահիտ», Հանս Քրիստիան Անդերսենի «Մատնաչափիկը», որն արվելու է ստվերային թատրոնի սկզբունքով (առանջին ստվերային ներկայացումը թատրոնում), Դոկտոր Սյուզի «Փիղ Հորթոնը», էստոնացի հեղինակ Խելո Ռամոյի «Օպերացիա համեղ պատառիկ», Հիսուս Քրիստոսի ծննդյան պատմությունը՝ «Բեթխեհեմի աստղի տակ»:

Ռ.Բաբայանը նաև ասաց, որ այս տարվա ընթացքում տարբեր երկրներում՝ Բուլղարիա, Գերմանիա, Ռուսաստան, հանդես գալու հրավերներ են ստացել. «Դեռ չենք ընտրել, կախված են պայմաններից: Հաճախակի տարբեր փառատոներին մեր մասնակցությունը պայմանավորված է նրանից, թե արդյո՞ք հրավիրող կողմն իր վրա է վերցնում բոլոր ծախսերը, թե ոչ»:

Նա նշեց, որ կմասնակցեն նաև Հայաստանում տեղի ունեցող փառատոներին: Ռ. Բաբայանը հիշեցրեց, որ 2015-ին թատրոնը մասնակցել է 9 միջազգային փառատոնի, ունեցել է 7 նոր ներկայացում:

«Ամենակարևորն այն է, որ ներկայացումները մեկը մյուսին չեն կրկնում: Ներկայացումները ինտերակտիվ են, գունեղ, մյուզիքլային: Երեխաներին, նաև մեծերին այսպիսի ներկայացումներ են գրավում: Ներկայացման հիմքում ընդհանրապես ինտերակտիվությունը պետք է դրված լինի: Չի կարելի թատրոնում հանդիսականին անտեսել: Թատրոնը կոնկրետ իր ժամանակի մեջ է: Եթե այսօրվա հանդիսականին արհամարհում ես, պարզ չէ, թե որ հանդիսականի համար ես աշխատում: Սա շատ կարևոր հանգամանք է»,- ասաց նա:

Ռ.Բաբայանի խոսքով, չի կարելի զբաղվել բեմից պրիմիտիվ, պարզունակ դաստիարակությամբ:

«Բոլոր ճիշտ և լավ գաղափարները պետք է մատուցվեն հեքիաթի, խաղի ձևով, օրգանական մտնեն երեխայի մեջ, ոչ թե մատը թափ տալով՝ ես քեզ կստիպեմ, որ դու մարդ դառնաս: Փորձը ցույց է տալիս, որ երեխաները ճիշտ են արձագանքում, երբ դա մատուցվում է արվեստի լեզվով: Նրանք և ներում են, և քննադատում, և հուզվում,  և կարեկցում, անում են դա ինքնուրույն, կամավոր, բայց, իհարկե, թատրոնի, ռեժիսորի, դերասանի թեթև ուղղվածությամբ: Այդ տեսակ վերաբերմունքն, ընկալումն ինձ համար ավելի կարևոր է, քան պարզապես դիդակտիկ ներկայացումը, որ դանակը բռնել աջ ձեռքում, պատառաքաղը՝ ձախ ձեռքում, կամ հակառակը»,- ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Պատասխանելով հարցին, թե տարեցտարի թատրոնի հանդիսականն ավելանո՞ւմ, թե՞ պակասում է, Ռ.Բաբայանն ասաց, որ  եթե Հայաստանի բնակչությունը պակասում է, սոցիալական վիճակը վատանում է, հանդիսականը չի կարող ավելանալ:

«Մի քիչ պակասել է, բայց տոկոսային հարաբերակցությամբ ավելացել են թատրոնի բարեգործական ներկայացումները: Շատ ներկայացումներ խաղում ենք անվճար, մեկնում ենք սահմանամերձ գոտիներ, տարբեր սոցիալական խմբերի համար խաղում ենք  անվճար կամ տրամադրում ենք մուտքի տոմս՝ անվճար: Բոլոր դեպքերում թատրոնի առջև չի կարող դրվել մի խնդիր՝ փող վաստակել: Հանուն ինչի՞ ես փող վաստակում: Այն կոմերցիոն կառույց  չէ, որի վաստակած գումարով կարող ես լցնել պետական բյուջեն: Հակառակ՝ դու ինչ-որ մաս էլ ստանում ես պետական բյուջեից: Դու ունես ավելի կարևոր գերխնդիր»,- ասաց Ռ. Բաբայանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:42
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր «Հայկական ժամանակը» գրել է. ««Հայրենիք» կուսակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Ակբա բանկն առաջինը Հայաստանում մեկնարկում է Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business...
Աղբյուր` Panorama.am
18:10
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը  հայտնում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վանաձորում որդին սպանել է տարեց մորը
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնից ապրիլի 28-ին հաղորդում էր ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
«ՔՊ-ական կառավարիչներն այս ամենը ֆունդամենտալ կերպով ձախողելուց հետո, հասել են Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգելուն և չեն էլ թաքցնում դա»:
Աղբյուր` Panorama.am
17:44
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Վանեցյան. Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, արձագանքելով այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին արված  հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:22
Շատ հնարավոր է ես այստեղ մեռնեմ. «Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյան
Արդեն 16 օր է «Զվարթնոց» օդանավակայանում շարունակում է հացադուլ իրականացնել ռազմական և հետաքննող ֆրանսահայ լրագրող  Լեո...
Աղբյուր` Panorama.am
17:19
Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և...
Աղբյուր` Panorama.am
16:36
Իշխանությունները ցույց են տալիս, որ թքած ունեն միջազգային հանրության կարծիքի վրա.Դավիթ Ֆիդանյան
«Մենք բարձրաձայնում ենք այն խայտառակ բռնաճնշումների մասին, որոնք իրականացվում են ներկայիս վարչախմբի կողմից իր քաղաքական ընդդիմախոսների...
Աղբյուր` Panorama.am
16:16
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Չնայած վատ եղանակին, առատ տեղումներին ու կարկուտին՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած քայլերթի մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am
15:57
«Ֆլեշ»-ի լցակայաններից մեկում արձանագրել են թերլիցքավորում
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում «ՖԼԵՇ» ապրանքանիշի ներքո գործունեություն ծավալող «ԱՐՄ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Տիկին դեսպան, Ձեր լռությունը ԱՄՆ ամոթն է. Դավիթ Ֆիդանյան
«Տիկին դեսպան, Դուք ինքներդ էլ գիտեք, թե Հայաստանի Հանրապետությունում ինչպիսի ավտորիտարիզմ է տիրում։ Եվ Ձեր իսկ լռությունն առաջին հերթին...
Աղբյուր` Panorama.am
15:35
Սա քաղաքականությո՞ւն է, սա ընդդեմ նվաստացման պայքար է. Մրո
«Այս քայլերթը բնական է ստացվել, ոչ մի սարքած բան չկա»,- լրագրողներին ասաց Կիրանցից դեպի Երևան քայլերթին միացած Հայաստանի վաստակավոր...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
AntiFake խմբագրության աշխատակիցները, մի խումբ քաղաքացիներ  բողոքի ակցիա են իրականացնում ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ պահանջելով չլռել  և...
Աղբյուր` Panorama.am
14:43
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը հորդորում է միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման կազմակերպած խաղաղության և...
Աղբյուր` Panorama.am
14:38
Արմավիրում մայիսի 8-ին 8 ժամ ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ...
Աղբյուր` Panorama.am
14:34
Սուրենյանց. Այսպիսի «հրաշք» միայն նիկոլական Հայաստանում է հնարավոր
Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Կառավարումն ամբողջովին ձախողած...
Աղբյուր` Panorama.am
14:22
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է
25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Աղբյուր` Panorama.am
14:21
Փաշինյանի արածը, եթե կյանքի կոչվի, ապա այն իրական պատերազմի սպառնալիքը է. Գեղամ Մանուկյան
«Երթը հանրային արձագանքն է, որ կա այս իշխանության նկատմամբ։ Այն  վերաբերմունքի, նրանց ստախոսությունների արկածախնդրության...
Աղբյուր` Panorama.am
14:07
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Team Telecom Armenia-ն մշակել է նոր Բի Ֆրի փաթեթ, որը հնարավորություն է տալիս օգտվել հիմնական վիդեո հարթակներից անսահմանափակ՝ առանց ինտերնետի...
Աղբյուր` Panorama.am
14:01
Թաթոյան. Այստեղ եմ՝ Բագրատ Սրբազանին և իրենց իրավունքների համար պայքարող մեր ժողովրդին աջակցելու
«Ես այստեղ չեմ վարչապետի պաշտոնի հարցն արծարծելու, ես եկել եմ Բագրատ Սրբազանին և մեր ժողովրդին, որոնք իրենց իրավունքների համար են արդարացի...
Աղբյուր` Panorama.am
13:40
Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
Քիչ առաջ Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը միացավ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի  առաջնորդած  քայլերթին դեպի...
Աղբյուր` Panorama.am
13:31
Կիրանցում ծառերից շատ ոստիկան կա
Նիկոլ Փաշինյանի կողմից սահմանազատման ենթարկվող Տավուշի մարզի Կիրանց գյուղում այսօր էլ բազմաթիվ ոստիկաններ կան։ Բնակիչների հրապարակած...
Աղբյուր` Panorama.am
13:29
Ովքեր են Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողության հյուրերը
Կրեմլում սկսվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ Արարողությունը սկսվել է Կրեմլի մեծ պալատի Սուրբ Էնդրյուի...
Աղբյուր` Panorama.am
13:23
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 6-11-ն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում: Yerkir.am-ին հասած բացառիկ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}