Հասարակություն 14:55 20/01/2016

Արամի 30. «Բարի նպատակով քանդել» հասկացություն մեզ համար գոյություն չունի

«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնությունը  հայտարարություն է տարածել ի պատասխան քաղաքաշինության նախարարության տարածած հաղորդագրության

Հայտարարության մեջ ասված է.

«ԶԼՄ-ների միջոցով ստացանք ՀՀ քաղաքաշինության նախարարության արձագանքը․ «Ն. Սարգսյանը տվյալ շենքի քանդման թույլտվության հետ որևէ առնչություն չունի, ավելին՝ այդ մասին տեղեկացել է ԶԼՄ-ներից: Ինչ վերաբերում է ազգային պատկերասրահի քանդման վերաբերյալ պարբերաբար հնչող «ահազանգերին», բազմիցս ասվել է՝ նման հարց օրակարգում չկա և չի եղել: Դա այդ թեման բարձրացնողների հիվանդ երևակայության արդյունքն է»:

Ենթադրենք՝ Ն․ Սարգսյանը մեր մայրաքաղաքում որևէ շենքի քանդման հետ առնչություն չունի և իր գործին վերաբերող իրադարձությունների մասին տեղեկանում է ԶԼՄ-ներից։

Այնուամենայնիվ, դեռևս 2012 թվականին տված հարցազրույցներից մեկում  նա հստակ նշել էր, որ Արամի 30 հասցեում գտնվող շենքի տարածքի հաշվին նախատեսվում էր լայնացնել Աբովյան և Արամի փողոցները, սակայն այդ պահին շենքը չէր խանգարում շինարարությանը։ Գիտակցելով, որ հստակության բացակայությունը անօրենների ձեռագրի կարևոր յուրահատկությունն է՝ նշենք, որ եթե նույնիսկ այսօրվա օրակարգում չկա այլ շենքերի քանդման ծրագիր և դրանց վտանգ չի սպառնում, ապա Արամի 30–ի դառը ճակատագրից դատելով՝ դա չի նշանակում, որ վտանգ առհասարակ չկա և չի լինելու։ Հիվանդ մտքի արգասիքներն անկանխատեսելի են, և եթե մեկն ասի, թե մնացյալ հուշարձանների պահպանությունը երաշխավորված է, ապա կարող ենք պատասխանել մեջբերելով նույն Ն․Սարգսյանի խոսքերը. «տպավորությունն է այդպիսին, բայց իրականությունը այդպիսին չէ»։

Իսկ Աշոտ Ալեքսանյանի ձևակերպած «բարի նպատակով քանդել» հասկացություն մեզ համար գոյություն չունի։ Բարի նպատակով կարելի է ոչնչացնել միայն արատը կամ թերությունը, օրնակ՝ քաղաքի պատմական շենքերի հաշվին փողոց լայնացնելու արատավոր գործելակերպը, որը, ցավոք, նաև իր նմաններն են որդեգրել։

Դիմում ենք քաղաքային իշխանություններին, վերոհիշյալ նախարարության անձնակազմին և տխրահռչակ կառուցապատողին․ կարծում եք պատահակա՞ն զուգադիպություն է այն, որ «Իսլամական պետության» խմբավորումները ավերում են Սիրիայի Պալմիրա քաղաքի հուշարձանները, իսկ դուք այստեղ՝ Հայաստանում ջնջում եք դարավոր Երևանի պատմական շերտերը։ Եվ արդյո՞ք «հուշարձան» կարգավիճակը ինչ-ինչ անփառունակ հանձնաժողովների փաստաթղթերով է որոշվում։

2800-ամյակին ընդառաջ Երևանի հնությունները ոչնչացնելու մոլուցքը նույնիսկ ձեր գործակատարներն են փորձում բացատրել՝ հարցնելով․ «իսկ Երևանդ քանի՞ տարեկանա,․․ըստեղ գյուղ ա եղել»։ Գյուղը, եթե ոչ գոմը, գուցե այն վայրն է, որտեղից շատերը եկել են Երևան ու հիմա ջնջում են հին երևանցու հիշողությունները։ Եվ միանգամայն բնական  է, որ մայրաքաղաքի անցյալը զրոյացնելու այդ դիրքորոշումը պաշտպանում են ներկայիս ոչ երևանցի ղեկավարները, որպեսզի հոգեբանորեն ճնշեն իրենց թերարժեքության զգացումը և ոմանց էլ համոզեն, թե իրենց՝ պազիկներով Երևան հասնելուց առաջ այստեղ քաղաքակրթություն չի եղել։

Իսկ Արամի 30-ի հանդեպ իրականացված հանցագործության ականատես քաղաքացի Լևոն Վխկրյանին իր «հոգատար լինելու համար շնորհակալություն» հայտնելու փոխարեն, քաղաքապետարանի աշխատակիցները պարտավոր էին, մեր՝ հարկատուներիս ստեղծած բյուջեից իրենց տրվող աշխատավարձի դիմաց կատարել իրենց պարտավորությունները՝ ներառյալ քաղաքի պատմական շենքերի պահպանությունը և դրանց վերականգնումը գալիք սերունդների համար։ Սակայն ինչպես ասում են՝ գայլի գլխին ավետարան կարդալն անիմաստ է։

Երևանի պատմական դիմագծի աղճատման պատասխանատուների համար քաղաքի անեծքից ազատվելու միակ ճանապարհը իրենց իսկ քանդած շենքերը նույն տեղում բեկոր առ բեկոր վերակառուցելն է, սակայն նրանք, իհարկե, կծիծաղեն այդ մտքի վրա՝ այնպես, ինչպես մենք ենք դառը ծիծաղում նրանց տգիտության, սնափառության և քաղաքաշինական համանման հանցագործություններից առաջ Թամանյանի անունը հիշատակելու սովորության վրա»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:53
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել. ՆԳՆ
Կիրանց բնակավայրում մասնագիտական ծառայություն կատարելիս ապրիլի 26-ին ոստիկանների և քաղաքացիների միջև առաջացած միջադեպի հետևանքով վնասվածքներ են...
Աղբյուր` Panorama.am
08:40
«Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի «դուշի» պատմությունից հետո ԿԳՄՍՆ Կազմակերպատնտեսական վարչությունը դատարկվել...
Աղբյուր` Panorama.am
08:28
Որոշակի ճանապարհ անցած գործիչների և ուժերի փոխանակ՝ հոգևոր այրերն են հանդես գալիս ի պաշտպանություն ազգային գերագույն շահերի. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Այո, հոգևորականներին ի վերուստ տրված կոչումն է նաև Ազգայինի պահպանությունն ու պաշտպանությունը: Սակայն պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում»
Աղբյուր` Panorama.am
08:19
Տավուշը, Սյունիքը կայծն են տվել. Մետաքսե Հակոբյան
«Այն պիտի կյանք պարգևող կրակ դառնա ու տարածվի, որ փրկվի ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՐՑԱԽԻ վերադարձը լինի...»
Աղբյուր` Panorama.am
01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}