Ուկրաինայում գրիպից 72 մարդ է մահացել
Հունվարի 21-ի դրությամբ Ուկրաինայում 72 մարդ է մահացել գրիպից: Գրում է Korrespondent-ը՝ նշելով, որ այս մասին հայտարարել է երկրի առողջապահության փոխնախարար Իգոր Պերեգինեցը:
Փոխնախարարի խոսքով` ներկա պահին համաճարակի շեմը հատվել է Դոնեցկի և Ռիվնենսկի շրջաններում, համաճարակի ցուցանիշին են մոտենում նաև մի շարք մարզեր և Կիևը:
Փոխնախարարն նշել է, որ վերջին օրերին հիվանդացության մակարդակի նվազում է նկատվել:
Աղբյուրը հայտնում է նաև, որ դպրոցների և մանկապարտեզների աշխատանքները կդադարեցվեն տեղական ինքնակառավարման մարմինների որոշման համաձայն:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ