Առողջություն 16:58 23/01/2016 Աշխարհում

Ճապոնիայի փորձագետները խոստովանում են` երկրում իմունիզացիայի ծրագիրը թույլ է

Կարմրուկի, կարմրախտի և խոզուկի (ԿԿԽ) դեմ եռավալենտ պատվաստումները Ճապոնիան դադարեցրել է դեռ 1993 թվականից: Երկրի առողջապահության նախարարը հայտարարել էր, թե եռավալենտ պատվաստումները հակառակ արդյունքն են տալիս` առաջացնելով մինինգիտ: Այս մասին գրում է Japantoday-ը:

1.8 մլն երեխաներ պատվաստվել են և նրանցից որոշների մոտ պատվաստումը բացասական հետևանքներ է առաջացրել, իսկ երեքն էլ մահացել էին: Արդյունքում, ըստ աղբյուրի, Ճապոնիան միակ զարգացած երկիրն է, որտեղ արգելվում են ԿԿԽ եռավալենտ համակցված պատվաստումներ: Այստեղ Կարմրուկի և կարմրախտի դեմ պատվաստումները կատարվում են առանձին:

Սակայն այդ արգելքը վիճահարույց է: Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա վարչապետ Թոնի Բլեերը բերում էր Ճապոնիայի օրինակը` ցույց տալու, թե որքան վտանգավոր է ԿԿԽ եռավալենտ համակցված պատվաստանյութի օգտագործումը: Նա ասել էր, որ այն ճակատարգրական է եղել: Նաև վախեր կային, որ պատվաստանյութի օգտագործումը կարող է աուտիզմ առաջացնել: Սակայն ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ պատվաստանյութի և աուտիզմի միջև կապ չկա: Իրականում, Ճապոնիայի կողմից հայտարարված արգելքը օգնեց ապացուցել դա. 2005-ին 300 հազար երեխայի հետ կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ չնայած պատվաստանյութի կիրառման արգելքին, աուտիզմի դեպքերը աճել են:

Բացի այդ, ըստ աղբյուրի, 2014-ին Եվրոպական բիզնես խորհրդի զեկույցը, նշելով, որ Ճապոնիան հասնում է ԱՄՆ-ին և Եվրոպական Միությանը երեխաների համար նախատեսված մի շարք պատվաստանյութերի հարցում, նախազգուշացրել էր. «պատվաստումից պաշտպանվածությունը բավարար չէ»: Զեկույցի համահեղինակներից է դոկտոր Շունջիրո Սուգիմոտոն, ով եղել է Ճապոնիայի դեղագործական արտադրությունների և ասոցիացիաների հարցերով Եվրոպական ֆեդերացիայի պատվաստանյութերի ենթահանձնաժողովի նախագահը:

Նա նաև ասել է, որ դիֆտերիայի, փայտացման և պոլեոմելիթի դեմ համակցված պատվաստանյութը միայն վերջերս, Եվրոպայից 15 տարի անց է հաստատվել ու կիրառվել: Սուգիմոտոն ասել է, որ 5-ը` մեկում (հնգավալենտ), 6-ը` մեկում խառնուրդ պատվաստանյութերը, որոնք օգտագործվում են գրեթե բոլոր երկրներում, մինչև այժմ էլ Ճապոնիայում անհասանելի են: Բացի այդ, այնպիսի պատվաստանյութեր, ինչպիսիք համաճարակային պարոտիտի (մանկական սուր վարակիչ հիանդություն) և հեպատիտ Բ-ի դեմ են, իմունիզացիայի ազգային ծրագրի մաս չեն կազմում: Այստեղ պարբերաբար կատարվում է պատվաստում դիֆտերիայի, սուր պոլիոմելիթի, կարմրախտի, կարմրուկի, ճապոնական էնցեֆալիտի, փայտացման և գրիպի դեմ:

«Որոշ փորձագետներ ասում են, որ համաճարակային պարոտիտի պատվաստումը Ճապոնիայում չի կարող այնքան անվտանգ լինել, որքան արտերկրում է: Պատվաստանյութերը չհամադրելը, ճիշտ է, անհարմարություններ է ստեղծում, բայց այն պատվաստումները, որոնք չեն արվում հանրային առողջության պահպանման խնդիր են համարվում», -հայտարարել է Ճապոնիայի դեղագործական արտադրությունների և ասոցիացիաների հարցերով Եվրոպական ֆեդերացիայի պատվաստանյութերի ենթահանձնաժողովի (EFPIA) ներկայիս նախագահ Ջուն Հոնդան:

Անհարմարությունն այն է, որ ճապոնացի մայրերը իրենց երեխաներին պատվաստման տանում են մի քանի անգամ: Այն պատվաստումները, որոնք նախատեսված չեն ազգային ծրագրով, մայրերը ստիպված են դրա համար վճարել իրենց գրպաններից: Արդյունքում արտակարգ իրավիճակների ժամանակ կարող է առաջանալ պատվաստանյութի պակաս:

EFPIA-ի ներկայացուցիչ Սայմըն Քոլլերի խոսքով, նման իրավիճակ եղել է H1N1 վարակի, որն առավել հայտնի էր որպես խոզի գրիպ, դեպքում: Վարակի տարածումը եղավ 2009-ինմ, երբ Ճապոնիայի առողջապահության նախարարությունը ստիպված եղավ գրիպի դեմ պատվաստանյութ ներմուծել երկիր:
2009-ի վերջի դրությամբ երկրում շուրջ 15 մլն մարդ պատվաստվել էր այդ հիվանդության դեմ, և հետո հաղորդվեց 100 հազար մահվան մասին: Իսկ ահա 2013-ին կարմրուկի բռնկումը ժամանակավոր պատվաստման մեկ այլ խնդիր առաջացրեց:

Ըստ աղբյուրի, այս ամենը ընդգծում է, թե ինչքան դժվար է պահպանել միլիոնավոր մարդկանց առողջությունը` օգտագործելով հանրային ծրագրերը: Բայց Հոնդան այն փորձագետներից մեկն է, որ կարծում է, թե Ճապոնիայի անգործունյա բյուրոկրատիան կյանքեր է դնում ռիսկի տակ: Նրա կարծիքով, Ճապոնիայում պատվաստանյութերի հարցում բավարար փորձառություն չկա: Օրինակ, նա համեմատում է ԱՄՆ համաճարակաբանության Ազգային ինստիտուտի փորձագետների հետ, որտեղ մասնագետներն ավելի շատ են, քան իր երկրում:

«ԿԿԽ-ի դեպքում որոշեցինք, որ նոր ու անվտանգ պատվաստանյութ է անհրաժեշտ և խնդրեցին Պատվաստանյութի արտադրության ճապոնական ասոցիացիային մշակել այն:  Կարմրուկի և կարմրախտի դեպքում պատվաստումը կատարվում է անհատապես, առանձին, իսկ խոզուկի դեպքում այն արվում է կամավոր հիմունքներով», -ասել է Ասոցիացիայի ներկայացուցիչ Յոշիհիսան:

Մինչ նոր դեղերի հայտնագործման ու արտադրության համար ժամանակ կպահանջվի, Ճապոնիան այդուհանդերձ խուսափում է Եվրոպայից կամ այլ երկրից պատվաստանյութ ներմուծել: Սայմըն Քոլլերի խոսքով, կառավարությունը նախընտրում է սպասել ու տեղում արտադրել պատվաստանյութ, քան ներմուծել դրսից:

Ոլորտում փորձագետները մեկ այլ ձախողում ևս գտել են. 2013-ին դեռահաս աղջիկների մոտ պապիլոմավիրուսի (արգանդի վզիկի քաղցկեղ HPV) դեմ պատվաստանյութ կիրառվեց 8 մլն մարդու համար, և Առողջոպահության նախարարությունը հայտարարեց, որ 106 դեպքերում հետևանքները լուրջ են եղել:

Ճապոնիայի դեղագործական արտադրությունների և ասոցիացիաների հարցերով Եվրոպական ֆեդերացիայի պատվաստանյութերի ենթահանձնաժողովի (EFPIA) ներկայիս նախագահ Ջուն Հոնդան խոստովանում է, որ Ճապոնիայի հանրային իմունիզացիայի ծրագիրը թույլ է:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:37
Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանում ապրիլի 30-ի և մայիսի 1-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 2-ին կեսօրից հետո, 3-5-ին ժամանակ առ ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
14:17
ՔՊ-ում որոշեցին «մեկուսացնել» Civic կայքէջի լրագրողին
Այսօր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները հայտարարել են, թե ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
14:02
«Սահման» փերֆորմանս. քաղաքական ուղղվածությամբ մշակութային բողոք՝ Գյումրիում
Այսօր ժամը 17:00 ին, Գյումրու թատերական հրապարակում տեղի կունենա «Սահման» քաղաքական փերֆորմանսը, որը «արտացոլում է ՀՀ ներկա...
Աղբյուր` Panorama.am
14:00
Դատախազությունն ուսումնասիրում է հրապարակումը
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը երեկ հանցագործության մասին հաղորդում էր հրապարակել։ Panorama.am-ը դիմեց գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
13:40
Վթար Արարատում. Ձին սատկել է, ուղևորները՝ հոսպիտալացվել
Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ապրիլի 30-ին, ժամը 02:44-ին  տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ...
Աղբյուր` Panorama.am
13:23
ՔՊ-ականներն առաջարկում են Հ1-ին տալ ևս մեկ հանրապետական սփռման կապուղի
«Հանրային հեռարձակողին հնարավորություն կտրվի ունենալ ևս մեկ հանրապետական սփռման կապուղի»,-այդ մասին ԱԺ-ում ասացՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
13:14
Այս շարժումը ԲՈԼՈՐԻՍ մասին է
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր,  ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը գրում է. «Հայ առաքելական եկեղեցու առաքելությունն է...
Աղբյուր` Panorama.am
12:59
ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝սահմանելով այն 8.25%
ԿԲ խորհուրդն այսօրվա նիստում որոշեց իջեցնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.25%: Խորհուրդը գնահատում է, որ...
Աղբյուր` Panorama.am
12:42
Ալոե Բլեքը կներկայացնի իր նոր՝ «Ավրորայի» հերոսներին նվիրված «SHINE» ստեղծագործությունը
Երգի պրեմիերան տեղի կունենա 2024 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի շնորհման արարողության ժամանակ
Աղբյուր` Panorama.am
12:26
Իշխանությունը հայտարարել է՝ չի կարող երաշխավորել «հայկական հատվածի» բնակիչների անվտանգությունը. Մանրամասներ՝ Փաշինյանի և կիրանցիների հանդիպումից
«Տավուշը հանուն Հայրենիքի» քաղաքացիական շարժումը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Երեկ ՀՀ Կառավարության...
Աղբյուր` Panorama.am
12:08
Փաշինյանը ջուրը թափեց սեղանին, հագուստին, որպեսզի բացատրի, թե ինչ է անում Տավուշում
Նիկոլ Փաշինյանն այսօրվա իր զրույցը նվիրել է իրավունք, իրավազորություն, ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն թեմային։...
Աղբյուր` Panorama.am
11:59
Այսքանը ստի մասին. Գեղամ Նազարյան
«Երեկ երեկոյան «Հայկական ժամանակ» թերթի հոդվածագիրը նշել էր, որ Գեղամ Նազարյանը ստում է և Կիրանցի բնակիչների հետ հանդիպման...
Աղբյուր` Panorama.am
11:47
Ձեր տրամաբանությամբ որ գնանք՝ սա ջունգլի է. Ռուբինյանը՝ ընդդիմությանը
«Ձեր արգումենտացիան, ըստ էության, հետևյան է՝ դելիմիտացիայի, դեմարկացիայի հիմք հանդիսանա շփման գիծը։ Շփման գծերը ձևավորվում են ռազմական...
Աղբյուր` Panorama.am
11:31
«Չկա որևէ այլ խելագար կառավարություն, որն իր երկրի փոքրիկ հատվածներում հետ քաշվի, երբ իր երկրի հսկայական տարածքներ օկուպացված են»
«1991 թվականի այս օրը Հայ ժողովուրդն սգում էր. Գետաշենում, Մարտունաշենում տեղի բնակչությանը պաշտպանելիս անհավասար մարտում զոհվեցին...
Աղբյուր` Panorama.am
11:22
Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647.5 մլն դրամ սոցիալական վճար
Պետական եկամուտների կոմիտեում ներդրված նոր համակարգի միջոցով մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը...
Աղբյուր` Panorama.am
11:11
Ունենք մի իշխանություն, որ լավ լինելը չի երաշխավորում, բայց վատ լինելը հաստատ երաշխավորում է. Ռուստամյան
«Միջազգային պրակտիկան և փորձը մեզ տալիս էին լրջագույն հնարավորություն այսօր գործընթացները տանել ի շահ Հայաստանի Հանրապետության»,-...
Աղբյուր` Panorama.am
10:49
Մեծամասնությունը դեմ քվեարկելով՝ ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ինքն ուրացել է Արցախը. Արծվիկ Մինասյան
«ՔՊ-ն ևս մեկ անգամ մերժեց պետականանպաստ այս հայտարարության ընդունումը և դրանով իսկ ևս մեկ անգամ դրժելով իր նախընտրական խոստումները, ևս մեկ...
Աղբյուր` Panorama.am
10:47
Կիրանցում ակցիա իրականացնողներին այցելած զինծառայողների նկատմամբ բռնության, սպառնալիքի փորձեր չեն եղել. ՔԿ
Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանն արձագանել է «Հրապարակ» թերթի այսօրվա համարում հրապարակված հոդվածին։
Աղբյուր` Panorama.am
10:39
«Լադանիվա»-ի առաջին փորձը՝ եվրատեսիլյան բեմում
«Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթում Հայաստանի պատվիրակությունն Մալմյոյում է։ Նախօրեին տեղի է ունեցել Հայաստանի ներկայացուցիչ...
Աղբյուր` Panorama.am
10:22
«Պիլոտային սահմանազատումը» իրականում Հայաստանը մաս-մաս կտրտելով թշնամուն տալու գործընթաց է. Արթուր Խաչատրյան
«Այն ինչ կատարվում է Հայաստանում և կոչվում է «պիլոտային սահմանազատում», իրականում Հայաստանը մաս-մաս կտրտելով թշնամուն տալու...
Աղբյուր` Panorama.am
10:19
Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է
Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը ԵՊՀ ուսանողական խորհրդի 30-ամյակի միջոցառումների շրջանակում կրկին հանդես է եկել դասախոսությամբ:
Աղբյուր` Panorama.am
10:09
«Մինչև տարվա վերջ արևմտյան ադերբեջանի կրկեսներում կլոուն կաշխատի». Օգտատերերն արձագանքում են երգիծաբան Հովհաննես Դավթյանին
«Հայրենասերից մինչև շուն մի քայլ է։ Դու շուն ես»,- Հովհաննես Դավթյանը՝ իր ներկայացման ժամանակ ակցիա իրականացրած երիտասարդին
Աղբյուր` Panorama.am
09:51
Հյուսիսային Կարոլինայում հրաձգություն է եղել, երկու կոզմից էլ զոհեր կան
Հյուսիսային Կարոլինա նահանգի Շառլոտ քաղաքում հրաձգության հետևանքով զոհվել է երեք իրավապահ, ևս հինգը վիրավորվել են։ «ՌԻԱ նովոստի» -ի...
Աղբյուր` Panorama.am
09:32
Ապրիլի 30-ին փոխանակման կետերում դոլարն արժևորվել է, եվրոն և ռուբլին՝ էժանացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 30-ին ժամը 09:15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385 դրամ՝ նախորդ օրվա համեմատ արժևորվելով...
Աղբյուր` Panorama.am
08:58
Թումանյանը, Մալյանը, Պարոնյանը չէին լռի. Հիշեցում թատրոնների անձնակազմերին
Գիշերվա ընթացքում Երևանում գործող մի քանի թատրոնների դռներին փակցվել են գրություններ՝ թատրոնի ներկայացուցիչներին հիշեցնելով, որ մեծերն այս...
Աղբյուր` Panorama.am
08:53
Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի բյուրոյի կողմից...
Աղբյուր` Panorama.am
08:49
Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հակակառուպցիոն դատարանը պաշտոնական ծանուցում է ուղարկել Արցախի «Եղնիկներ»...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանի հետ կապված Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում...
Աղբյուր` Panorama.am
08:38
«Հրապարակ». Նիկոլի բախտ, մայիսի 1-ը ոչ աշխատանքային է
«Հրապարակ»-ը գրում է. «Այս շաբաթ ԱԺ կայցելեն գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՄԻՊ Անահիտ Մանասյանը, ԿԸՀ նախագահը, ՀՌՀ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ունենք մի իշխանություն, որ լավ լինելը չի երաշխավորում, վատ լինելը հաստատ երաշխավորում է. Ռուստամյան
11:15 30/04/2024

Ունենք մի իշխանություն, որ լավ լինելը չի երաշխավորում, վատ լինելը հաստատ երաշխավորում է. Ռուստամյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}