Քաղաքական 17:03 25/01/2016

ԵԽԽՎ նախագահը տեղը դրեց ադրբեջանցի լրագրողին՝ «Խոսքեր մի դրեք իմ բերանում»

Այսօր Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի մեկնարկից առաջ  ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը, որի լիազորություններն ավարտվում են արդեն այսօր, հանդես եկավ մամլո ասուլիսով և պատասխանեց լրագրողների հարցերին։

Ինչպես հայտնում է Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակիցը, Անն Բրասյորին հարց ուղղելու ցանկություն հայտնեց նաև Ադրբեջանի հեռուստաընկերության լրագրողը։ Լրագրողը, սակայն, կարծեք թե մոռացավ հարցի մասին և հանդես եկավ հայտարարությամբ՝ ասելով, որ ԵԽԽՎ-ն կքննարկի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում»  «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցները և որ «Խոջալուն ամբողջությամբ ավերվել է հայկական զորքերի կողմից 1992թ․-ի փետրվարի 26-ին և շուտով կլրանա այս ցեղասպանության 24-րդ տարելիցը»։

Ադրբեջանցի լրագրողն իր «հարցն» ամփոփեց այսպես․«Տիկին նախագահ, արդյո՞ք կցանկանաք Ձեր ցավակցությունները հայտնել Խոջալուի զոհերին։ Ասում եք, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի, բայց ինչպե՞ս, եթե ագրեսորը՝ Հայաստանը, չի ցանկանում ազատել օկուպացված տարածքները»։

Այս հարցադրմանը Անն Բրասյորը չափազանց կտրուկ պատասխանեց՝ ասելով, որ լրագրողը ոչ թե հարց ուղղեց, այլ հայտարարություն արեց։ Լրագրողը միջամտեց, թե սա ցեղասպանություն է այս տարածաշրջանում, Բրասյորը կրկնեց, որ պատասխան չի տալու այս «հարցին», լրագրողի միջամտությանը, թե նրանք զոհեր են, Բրասյորն ասաց․«Խոսքեր մի դրեք իմ բերանում։ Մենք պետք է համոզվենք, որ ԵԽ անդամ բոլոր երկրներում քաղաքացիների իրավունքները պաշտպանված են։ Սա է կարևորը։ Խնդրի լուծումը պետք է գտնենք միասին, իսկ փոխադարձ մեղադրանքներով լուծում հնարավոր չէ գտնել»։

Բրասյորը նաև ասաց, որ իր պարտավորությունների ստանձնման սկզբին փորձել է մեկ սեղանի շուրջ նստեցնել ԵԽԽՎ-ում Հայաստանի և Ադրբեջանի պատվիարկություններին, սակայն չի հաջողել այս հարցում։ Բրասյորը հույս հայտնեց, որ իրեն հաջորդող նախագահը հաջողություն կունենա այս գործում։

Ասուլիսի ավարտից հետո անգամ ադրբեջանցի լրագրողները մոտեցան Անն Բրասյորին իրենց համար գոնե  մեկ հարցի ցանկալի պատասխան ստանալու ակնկալիքով, սակայն Բրասյորն ասաց, որ ավելացնելու ոչինչ չունի և արդեն պատասխանել է նրանց հարցերին։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:36
Սարկավագը կենտրոնի ոստիկանության բաժնում է
Աարկավագը կենտրոնի ոստիկանության բաժնում է։ Այս մասին տեղեկացնում է «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ Սերգեյ...
Աղբյուր` Panorama.am
15:27
Ահազանգ. Վնասվածք ստացած տղային չայցելեց ՄԻՊ-ը
Լրագրող Սյուզի Բադոյանը գրում է. «Առավոտյան ճամփա փակած արցախցի Արմեն Բաղդասարյանը, ով  ոստիկաննների բռնի ուժով բերման ենթարկելու...
Աղբյուր` Panorama.am
15:09
Սպասում ենք ձեզ Հայաստանում. Բագրատ սրբազանի կոչը` սփյուռքահայերին
ՀԱԵ Տավուշի Թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը տեսաուղերձով դիմել է սփյուռքում բնակվող հայրենակիցներին։ «Շատ ուրախ եմ, որ դուք ձեր...
Աղբյուր` Panorama.am
14:54
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
Երևանում մայիսի 11-ի ցերեկը, 12-16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև...
Աղբյուր` Panorama.am
14:47
Լեմկինի ինստիտուտն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց Ցեղասպանության թեմայով արած հայտարարություններին
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:33
Հստակ կոնցեպտ է պետք, միայն դեմքերի փոփոխությամբ հնարավոր չէ երկիրը դուրս բերել ճգնաժամից. Քննարկում
«Հայաստանի շուրջ ստեղծված խնդիրները և դրանց հնարավոր լուծումները» հանրային քննարկման մասնակից փորձագետներն այսօր խոսեցին Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
14:23
Նիկոլը վախկոտ մարդ է, շուտ հանձնված կլիներ, ուղղակի իր տերերը թույլ չեն տալիս, երևի առաջինը իր կինը. Զոհված զինծառայողի մայր
«Մեր երկիրը կործանող թուրքի ծնունդի դեմ եմ պայքարում: Երկիրս, մեր տղաների արյունով  ներկված հողերը կտոր-կտոր տալիս է։  Նիկոլը...
Աղբյուր` Panorama.am
14:08
Ռուս տղամարդը թաքնվել է ընկերոջ պահարանում՝ երեխայի ալիմենտը չվճարելու համար
Սվերդլովսկի մարզում մի ռուս տղամարդ թաքնվել է  ոստիկանությունից՝ մտնելով ընկերոջ պահարան։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
13:56
ՔՊ-ն այս շարժումը դիտարկում է որպես մրցակից ուժ․ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյան
 Քաղաքականության մեջ գուշականություններ անել պետք չէ, քանի որ հնարավոր չէ ասել՝  շարժումը կունենա հաջողություն,թե՝ ոչ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:53
Ոստիկանները քաշքշում են փողոց փակած զոհված զինծառայողի մորը՝ Գոհար Դավթյանին, բերման ենթարկում սարկավագին
Ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում Սայաթ-Նովա Աբովյան խաչմերուկում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին։ Նրանց...
Աղբյուր` Panorama.am
13:47
Ահազանգ. Նիկոլյանի առողջական վիճակը ծանր է
«Խստորեն դատապարտում ենք ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ արգելելը. «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրերի ստուգման...
Աղբյուր` Panorama.am
13:43
Ակցիայի մասնակից 23-ամյա արցախցին աջ դաստակի ափային մակերեսի ջնջխված վերք է ստացել
Լրագրող Սյուզի Բադոյանը «Իզմիրլյան» ԲԿ-ում նկարահանել է արցախցի, այսօր խաղաղ անհնազանդության բողոքի ակցիայի ժամանակ բերման...
Աղբյուր` Panorama.am
13:27
ՌԴ-ում ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը
ՌԴ-ում ձերբակալվել է նախկին պատգամավոր, «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը։ «Մեզ ռուսական կողմը տեղեկացրել...
Աղբյուր` Panorama.am
13:19
ՆԳՆ. Բողոքի ակցիաների 41 մասնակից է բերման ենթարկվել ոստիկանություն
Երևանում այսօր տեղի ունեցած խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաների 41 մասնակից  է բերման ենթարկվել ոստիկանություն: Այս մասին ...
Աղբյուր` Panorama.am
13:10
«Բիրտ ուժ երևի չեք տեսել». Ոստիկանի արձագանքը, թե ինչու են բիրտ ուժ գործադրում
Երևանի Տիգրան Մեծի պողոտայի «Սասունցի Դավիթ» արձանի հատվածում ոստիկանները ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին խաղաղ անհնազանդության...
Աղբյուր` Panorama.am
12:49
Կարմիրբերետավորների կողմից բիրտ ու անհամաչափ ուժի կիրառման հետևանքով բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է վնասվածք
Կարմիրբերետավորների կողմից բիրտ ու անհամաչափ ուժի կիրառման հետևանքով բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք։ Նրան այս...
Աղբյուր` Panorama.am
12:27
Բերման է ենթարկվել «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը
Երևանի կայարանամերձ հրապարակից քիչ առաջ բերման ենթարկվեց «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը: Հիշեցնենք,...
Աղբյուր` Panorama.am
12:17
«Էջմիածին» դաշինքի ղեկավարը բերման է ենթարկվել զենք-զինամթերք պահելու կասկածանքով, հայտնաբերվել է մեկ բաժակ Դուետ սուրճ. Փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնում է. «Բերման են ենթարկվել «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ու դաշինքի այլ...
Աղբյուր` Panorama.am
12:09
Ոստիկանները բերման են ենթարկում սուրճ հյուրասիրող քաղաքացուն
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ նախօրեին հանրահավաքի ժամանակ խաղաղ անհնազանդության ակցիաների անելու կոչին հետևելով,...
Աղբյուր` Panorama.am
11:50
Փաստաբան. Երևանում բերման է ենթարկվել առնվազն 30 քաղաքացի, հիմնականում՝ կոշտ ու անհամաչափ ուժի կիրառմամբ
Երևանում այս պահին բերման է ենթարկվել առնվազն 30 քաղաքացի, հիմնականում՝ կոշտ ու անհամաչափ ուժի կիրառմամբ։ Նոր Նորք (Մասիվ), Արաբկիր, Զեյթուն։...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ոստիկաններն ուժի կիրառմամբ բերման են ենթարկում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիների
Ազատության պողոտայում ակցիայի մասնակիցներին ուժի կիրառմամբ բերման են ենթարկել։
Աղբյուր` Panorama.am
11:25
Տավուշն էլ ենք տալու մաս-մաս, հետո՝ Երևա՞նը. Ակցիա իրականացնող կին
«Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ Նա պետք է հրաժարական տա»,- լրագրողներին ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
11:15
Երևանում անհնազանդության ակցիաներ են
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ նախօրեին հանրահավաքի ժամանակ խաղաղ անհնազանդության ակցիաների անելու կոչին հետևելով,...
Աղբյուր` Panorama.am
10:54
Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմը իր զորակցությունն են հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքին» հոգևոր և ազգային շարժմանը
Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի  առաջնորդ Բարձրաշնորհ Տէր Հայկազուն Արքեպիսկոպոս Նաճարեանը, Թեմական Խորհուրդը և  Եկեղեցական...
Աղբյուր` Panorama.am
10:41
Ջերմաստիճանը կնվազի
Հայաստանի տարածքում մայիսի 11-15-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ,...
Աղբյուր` Panorama.am
10:31
«Արամ Խաչատրյան» հիմնադրամը և Խաչատրյանի միջազգային փառատոնը կներկայացվեն Եվրոպական փառատոների ասոցիացիայի գագաթնաժողովին
Մայիսի 12-ից 15-ը «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը կմասնակցի Եվրոպական փառատոների...
Աղբյուր` Panorama.am
10:19
Փաշինյանի այցին ընդառաջ ՝ ոստիկանությունն Էջմիածնից 6 հոգու բերման է ենթարկել
Ոստիկանությունը վաղ առավոտյան Էջմիածնից բողոքի ցույցի մասնակիցների է բերման ենթարկել՝ Նիկոլ Փաշինյանի այցը դպրոց չխափանելու համար:...
Աղբյուր` Panorama.am
09:56
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Նախօրեին Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի։ Այս մասին գրում է Իզվեստիան։ Հարուցվել է երկու...
Աղբյուր` Panorama.am
09:25
«Ժողովուրդ». ՆԳՆ-ն ամբողջ ուժերը կենտրոնացրել է ՀՀ կառավարության շենքը արծվաբույնի պես հսկելու գործին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում այժմ թեժ քաղաքական իրավիճակ է, և ներքին գործերի նախարարությունն ամբողջ ուժերը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքացուն բերման ենթարկելիս Հայաստանի դրոշը ընկնում է ոստիկանի ոտքերի առաջ
12:45 11/05/2024

Քաղաքացուն բերման ենթարկելիս Հայաստանի դրոշը ընկնում է ոստիկանի ոտքերի առաջ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}