Տարեսկզբից ծովով Եվրոպա է ժամանել ավելի քան 47 հազար ներգաղթյալ
2016 թվականի հունվարի 1-ից 26-ը ծովով Եվրոպա է ժամանել ավելի քան 47 հազար ներգաղթյալ և փախստական: Այս մասին հայտարարել է Միգրացիայի միջազգային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ջոել Միլմանը՝ փոխանցում է Ռիա Նովոստի գործակալությունը։
Կազմակերպության տվյալներով՝ 2016 թվականի սկզբից 47.214 ներգաղթյալից 45.361-ը ժամանել է Հունաստան, իսկ 1853-ը՝ Իտալիա: Անհայտ կորած կամ մահացած են համարվում 177-ը:
Կազմակերպությունից հիշեցրել են, որ 2015թ-ին ծովով եվրոպական ափեր են հասել շուրջ 1,2 մլն մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը