Խոսրով Հարությունյան. ԵԽԽՎ ղեկավարությունը գիտակցեց իր նախաձեռնության վտանգավորությունը
ԵԽԽՎ-ն մտել էր մի թեմայի մեջ, որն ակնհայտորեն դուրս էր իր մանդատից: Անդրադառնալով ԵԽԽՎ լիագումար նիստում հակահայկական երկու բանաձևերի քննարկմանն ու քվեարկությանը «Panorama.am»-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
«Դա բոլորն էին գիտակցում: Ընդ որում նա ձեռնարկել էր քաղաքական քննարկումներ մի խնդրի շուրջ որը, ոչ միայն դուրս էր իր մանդատից այլ նաև դա արել էր իր ընթացակարգերի կոպիտ խախտումներով»,- նշեց Հարությունյանը և հավելեց, որ մեր պատվիրակությունը, ԱԳՆ-ն այս ժամանակահատվածում բավականին ծավալուն աշխատանք կատարեցին և նրանց աշխատանքը հիմնականում ուղղված է Ուոլթերի փաստաթղթի դեմ:
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար վարվող բանակցությունների վրա բացասական ազդեցություն թողնելու տեսանկյունից Ուոլթերի հեղինակած այդ փաստաթուղթն էր ավելի կարևոր: Իսկ եթե ընդունվեր Ադրբեջանին տալու էր ոգևորության մի նոր լիցք և դրանով իսկ նպաստելու էր խաղաղ բանակցային գործընթացի էլ ավելի դեստրուկտիվ դարձնելուն»,- նշեց նա և հավելեց, որ բոլոր դեպքերում պետք է արձանագրենք, որ սա մեր հաղթանակն է: Իսկ որպես ապացույց մատնանշեց ադրբեջանական կողմի բացասական ռեակցիան Ուոլթերի զեկույցի չընդունման կապակցությամբ:
Ըստ պատգամավորի ԵԱՀԿ ՄԽ խումբին է վերապահված ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ բանակցային գործընթացի առաքելությունը, ուստի այս ֆոնի վրա ՄԽ համանախագաների հայտարարությունը մի սթափեցնող քայլ էր, որն, ըստ Հարությունյանի, բերեց նրան, որ ԵԽԽՎ ղեկավարությունը նաև գիտակցեց թե ինչ վտանգավոր նախաձեռնություն է ձեռնարկել:
«ԵԽԽՎ-ում վերջին պահին հասկացան որ սեղանին դրված է այդ կառույցի քաղաքական հեղինակության հարցը: ԵԽԽՎ-ն այս քվեարկությամբ փրկեց իր քաղաքական դեմքը: Հայաստանի պատվիրակությունը, ՀՀ ԱԳՆ-ի ջանքերը նպաստեցին, որպեսզի այդ եվրոպական կառույցը վերագտնի իր քաղաքական հեղինակությունը և զերծ մնա հետագա արժեզրկումից, քաղաքական վարկաբեկումից»,- նշեց նա:
Անդրադառնալով Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցին. պատգամավորը նկատեց, որ նրանք կարող են ամեն ինչ ներկայացնել մարդու իրավունքների տեսանկյունից, սակայն Մարկովիչի հեղինակած բանաձևը շատ տեխնիական շատ ինժեներական հիդրոտեխնիկական աշխատանքների մի ամբողջ համալիր է ենթադրում, որը կարելի է իրականացնել կողմերի բարի կամեցողության պայմաններում:
«Կարծում եմ` ժամանակն է ԵԽԽՎ-ին հուշել, թե որը կարող է լինել Հարավային Կովկասում նրա առաքելությունը: ԵԽԽՎ-ն պետք է հանդես գար այնպիսի նաաձեռնություններով, որոնք կարող էին բարձրացնել անհրաժեշտ վստահության մթնոլորտը կողմերի միջև, որովհետև առանց վստահության անհրաժեշտ պաշարի խաղաղ բանակցային գործընթացի մասին խոսելը շատ դժվար լկլինի»,- նշեց Հարությունյանը:
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Բաբայան. Ժողովրդավարական կարևոր ատյաններից մեկը պարզապես դարձել է արևելյան շուկա
- Սարսանգի ջրամբարի բանաձևը ջուր է լցում ադրբեջանական քարոզչական ջրաղացին. Շ.Քոչարյան
- Մհեր Շահգելդյան․ Ուոլտերի բանաձևի մերժումով ճեղքվեց ադրբեջանցիների կողմից կառուցված հակահայկական շղթան
- Թևան Պողոսյան. Սարսանգի ջրամբարի հետ կապված խնդիրները պետք է կարողանանք ճիշտ ուղիով տանել
- ԵԽԽՎ-ում ընդունվեց Մարկովիչի հեղինակած բանաձևը՝ փոփոխություններով
- Ուոլթերի զեկույցը տապալվեց ԵԽԽՎ-ում