Մենք կարիք չունենք, որ գան միանան, մեր հեղինակությունը բարձրացնենք. Վահրամ Բաղդասարյան
«Չեմ կարծում, որ հեղինակազրկված իշխանության հետ մեր հարգարժան գործընկերները ցանկություն կունենան համագործակցել: Ես քանի որ շատ եմ գնահատում Արմեն Ռուստամյանի հարուդստ քաղաքական փորձը և չեմ կարծում, թե նա վատ իմաստով է ասել», -այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` մեկնաբանելով Արմեն Ռուստամյանի երեկվա հայտարարությունը:
Հանրապետական խմբակցության ղեկավարը տեղեկացրեց, որ ՀՅԴ-ից իրենք արդեն պարզաբանում են պահանջել:
Հիշեցնենք`Ռուստամյանը հայտարարել էր, որ իշխանությունը, որը Հանրապետական կուսակցության ձեռքին է կենտրոնացած, այժմ, հեղինակազրկված է և նրանց կողքին լինելը ենթադրում է վարկանիշի անկում:
Բաղդասարյանն ընդունեց, որ կան խնդիրներ երկրում, բայց «պետք է ընդունել, որ դաշտում ամենահեղինակավոր կուսակցությունը Հանրապետական կուսակցությունն է»:
«Մենք կարիք չունենք, որ գան միանան, մեր հեղինակությունը բարձրացնենք: Մենք կարիք ունենք, որ քաղաքական ուժերը մեզ հետ համագործակցեն», -հավելեց Բաղդասարյանը` ընդգծելով, որ իրենց հետ համագործակցության պարագայում Դաշնակցության հնարավորությունները կմեծանան:
Հարցին, եթե Ռուստամյանը պնդի իր հայտարարությունը, Բաղդասարյանը պատասխանեց. «Մենք արդեն կանենք հետևություններ: Ես միայնակ հետևություններ չեմ անում: Դա կդառնա քննարկման առարկա` եթե հեղինակազրկված, ինչո՞ւ հեղինակազրկված քաղաքական ուժի հետ գնում են համագործակցության»:
Նա հորդորեց լրագրողներին ՀՅԴ-ճի հետ համագործակցության հարցը չխառնել նման հայտարարությունների հետ և Ռուստամյանին հորդորեց զսպել էմոցիաները:
Հարակից հրապարակումներ`
- ՀՅԴ-ն իր դերակատարությունը ընդգծելու համար կարող է փառքով օգտագործել իր 125-ամյա պատվանդանը. Աշոտյան
- Շարմազանովի հորդորը` Արմեն Ռուստամյանին
- Իշխանության հետ լինելը վարկանիշի անկում է ենթադրում, բայց ավելի լավ է այս գինը վճարենք. Ռուստամյան
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան