ՀՅԴ-ն իր դերակատարությունը ընդգծելու համար կարող է փառքով օգտագործել իր 125-ամյա պատվանդանը. Աշոտյան
«Ես հպարտությամբ եմ կրում Հանրապետական կուսակցության անդամ լինելու իմ առաքելությունը, ինչպես նաև իմ կրծքանշանը, որը այս տարի «անմոռուկ»-ից հետո վերադարձավ իր տեղը», -այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը` մեկնաբանելով երեկ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հայտարարությունը:
Հիշեցնենք` Ռուստամյանը հայտարարել էր, որ իշխանությունները, որը Հանրապետական կուսակցության ձեռքին է կենտրոնացած, այժմ, հեղինակազրկված է և նրանց կողքին լինելը ենթադրում է վարկանիշի անկում:
«Այս պարագայում կարծում եմ, որ ՀՅԴ-ն իր դերակատարությունը ընդգծելու համար կարող է փառքով օգտագործել իր 125-ամյա պատվանդանը», -հավելեց Աշոտյանը:
Հարակից հրապարակումներ`
- Շարմազանովի հորդորը` Արմեն Ռուստամյանին
- Իշխանության հետ լինելը վարկանիշի անկում է ենթադրում, բայց ավելի լավ է այս գինը վճարենք. Ռուստամյան