Իրանն անկեղծորեն շահագիգիռ է ղարաբաղյան հիմնախնդիրն օր առաջ լուծված տեսնել. Է.Նալբանդյան
«Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջընթաց չկա ոչ թե այն պատճառով, որ միջնորդները լավը չեն, լավ առաջարկներ չեն անում, այլ առաջին հերթին այն պատճառով, որ Ադրբեջանը չունի քաղաքական կամք: Վստահ եմ, որ Իրանն անկեղծորեն շահագիգիռ է ղարաբաղյան հիմնախնդիրն օր առաջ լուծված տեսնել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով հարցին, թե Իրանը հայտարարել է, որ պատրաստ է իր ներդրումն ունենալ ղարաբաղյանի հիմնախնդրի կարգավորման գործում, ինչպե՞ս է Հայաստանը վերաբերում այս հայտարարությանը:
Նախարարը նշեց, որ Հայաստանը գնահատում է այն հավասարակշիռ, կառուցողական մոտեցումը, որ Իրանը ցուցաբերել և ցուցաբերում է այս հարցի նկատմամբ:
Ինչ վերաբերում է հարցին, թե Իրանի վրայից պատժամիջոցները հանելն ի՞նչ կտա հայ-իրանական հարաբերություններին, Է.Նալբանդյանն ասաց, որ այն նոր հեռանկար է տնտեսական, առևտրային հարաբերությունների տեսնակյունից:
«Կային տարբեր ծրագրեր, որոնք հնարավոր չէր իրականացնել, քանի որ պատժամիջոցներ էին կիրառվում Իրանի նկատմամբ: Այս պայմանավորվածությունը, պատժամիջոցների հանումը նոր հնարավորություն է բացում նաև մեր երկու երկրների հարաբերությունների զարգացման տեսանկյունից»,- ասաց Է.Նալբանդյանը՝ հավելելով, որ և Հայաստանը, և Իրանը շահագրգիռ են անել հնարավոր ամեն ինչ երկու երկրների միջև հարաբերություններն առավել զարգանելու, ամրապնդելու համար:
«Իրանը մեր բարեկամ հարևան երկիրն է, բոլոր հնարավոր ոլորտներում ցանկանում ենք հարաբերությունները զարգացել՝ նկատի ունենալով նաև տարբեր գործոններ, նրբություններ»,- նշեց արտգործնախարը:
Է.Նալբանդյանի գնահատմամբ, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանովարվածությունը 2015 թվականի միջազգային հարաբերություններում միգուցե ամենանշանակալի ձեռքբերումներից է, ինչը հնարավոր եղավ քաղաքական կամքի, ճկուն դիվանագիտության, կառուցողական մոտեցումների միջոցով, մի կողմից վեցնյակի, ԵՄ-ի, մյուս կողմերի Իրանի ջանքերի շնորհիվ:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը