2015 թվականը բավականին խոսուն էր Հայաստանի և այլ երկրների միջև հարաբերությունների զարգացման տեսանկյունից. նախարար
«Հիմնավորված չեն այն պնդումները, թե Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը, խոչընդոտում է այլ երկրների հետ զարգացմանը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով հարցին, թե համաձա՞յն եք այն կարծիքների, պնդումների հետ, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը Հայաստանին կողմնորոշում է մեկ ուղղությամբ, խոչընդոտում է հարաբերությունների զարգացմանն այլ երկրների հետ:
Նախարարի խոսքով, Հայաստանը հայտարարել է, որ շահագրգիռ է շարունակել համագործակցությունն այլ երկրների, կառույցների հետ՝ նկատի ունենալով Հայաստանի պարտավորությունները ԵԱՏՄ-ում:
«Հոռետեսներին կասեի, որ 2015 թվականը բավականին խոսուն էր Հայաստանի հարաբերությունների զարգացման տեսանկյունից ոչ միայն ԵԱՏՄ անդամ երկրների, այլ նաև այլ երկրների ու կառույցների հետ»,- ընդգծեց նախարարը:
Է.Նալբանդյանը հիշեցրեց, որ 2015-ին Հայաստանի նախագահն այցելել էր Չինաստան, որտեղ կնքվել էին տասնյակ պայմանագրեր, ընդունվել համատեղ հռչակագիր, ԱՄՆ-ի հետ կնքվել էր ներդրումների խրախուսման և առևտրային շրջանակային համաձայնագիր, ԱՄՆ-ը 2015-ին Հայաստանում կատարել էր ամենախոշոր ներդրումը, 2015-ի հունվարից ԱՄՆ-ի հետ ուժի մեջ էր մտել վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը, Եվրամիության հետ մեկնարկել էր բանակցությունները՝ նոր շրջանակային փաստաթղթի ստորագրման նպատակով: Նախարարը նշեց, որ Հայաստանը հաստատել, զարգացրել, խորացրել է հարաբերությունները մի շարք երկրների հետ, իսկ Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Հայաստանն անդամակցելով ԵԱՏՄ-ին՝ նոր հեռանկարներ է բացում հայ-իրանական հարաբերությունների զարգացման տեսանկյունից:
«Մենք կարծում են, որ համագործակցության, փոխգործակցության զարգացումը, խորացումը բոլոր նրանց հետո, ովքեր շահագրգիռ են, դրան այլընտրանք չկա, մենք քայլեր ենք ձեռնարկելու այս ուղղությամբ»,- ասաց նախարար Է.Նալբանդյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը