Իմ և վարչապետի հարաբերությունները աշխատանքային են. Կարեն Ճշմարիտյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց՝ տեղեկություն չունի այն մասին, որ էկոնոմիկայի նախարարի պորտֆելը կհանձնվի ՀՅԴ-ին:
«Ես այդպիսի տեղեկություն չունեմ»,- ասաց նախարարը:
Իր և վարչապետի լարված հարաբերությունների մասին լուրերն էլ մեկնաբանելով՝ Կ.Ճշմարիտյանն ասաց, որ վարչապետի հետ հարաբերությունները աշխատանքային են. «Այնպիսին են, ինչպիսին պետք է լինեն էկոնոմիկայի նախարարի ու վարչապետի հարաբերությունները: Այլ բան չեմ կարող ասել»:
Դիտարկմանը, թե ինչպիսի՞ն, Ճշմարիտյանը պատասխանեց. «Դրական»: