Հիլարի Քլինթոն. Մոսկվան ձգտում է փոփոխել Եվրոպայի սահմանները
Ռուսաստանը ձգտում է փոփոխել Եվրոպայի հետպատերազմյա սահմանները: «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախկին պետքարտուղար, այժմ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը:
Աղբյուրի փոխանցմամբ, Նյու Հեմպշիր նահանգում տեղի ունեցած հեռուստաբանավեճի ժամանակ նրան խնդրել են մեկնաբանել այս շաբաթ ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերի այն հայտարարությունը, թե Ռուսաստանն է ԱՄՆ ազգային անվտանգության հիմնական վտանգը:
«Կարծում եմ, որ Քարտերը ուշադրության է հրավիրում այն մշտական ճնշման վրա, որը Ռուսաստանը բանեցնում է Եվրոպայի մեր դաշնակիցների, ինչպես նաև այն մեթոդների վրա, որոնց միջոցով նա փորձում է փոխել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայում ձևավորված սահմանները»,- նշել է Քլինթոնը՝ հավելելով, որ ուշադրության է արժանի նաև Ռուսաստանի՝ եվրոպական երկրներին միմյանց դեմ լաելու և տարածքներ նվաճելու նկրտումները:
Նախկին պետքարտուղարը նաև վստահություն է հայտնել, որ Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է վերադառնա իր անվտանգության ապահովման հարցում բեղուն գործունեությանը:
«Մենք պետք է ավելին անենք ՆԱՏՕ-ում մեր դաշնակիցներին աջակցելու համար: Մենք պետք է հստակ ազդանշան տանք Պուտինին առ այն, որ սահմանները ստուգելու նման մեթոդները պատասխան կստանան»,- նշել է Քլինթոնը:
Քլինթոնը նաև շեշտել է, որ Ռուսաստանը բուռն աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին:
«Նրանք ցանկանում են այնտեղ ունենալ իրենց տարածքը ռազմածովային և ռազմաօդային կայանները»,- հայտարարել է նա:
Դրա հետ մեկտեղ նախկին պետքարտուղար հասկացնել է տվել, որ Իրանը և Հյուսիսային Կորեան, իր կարծիքով, ԱՄՆ-ի համար ավելի նվազ վտանգ են ներկայացնում, քան Մոսկվան:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին