Պեսկով. Պուտին-Էրդողան հանդիպում չի նախատեսվում
ՌԴ ն ախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև որևէ հանդիպում չի նախատեսվում: Այս մասին «BBC»-ի փոխանցմամբ, նշել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Ինչպես հաղորդվում է, Պեսկովը նաև մանրամասնել է, որ Էրդողանի և Պուտինի միջև վերջին շրջանում որևէ շփում չի եղել: Ավելի վաղ էլ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ որևէ հանդիպում չի նախատեսվում Սերգեյ Լավրովի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների միջև:
Աղբյուրը հիշեցնում է, որ հունվարի վերջին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ցանկություն էր հայտնել Թուրքիայի նախագահը: