Էքստրեմալ «սելֆի»
Շվեյցարացի լեռնագնաց Նիկոլաս Վոինգերը դժվարին վայրէջքի ժամանակ կարողացել է iPhone-ով լուսանկարել ինքն իրեն: Նա պտտեցրել է հեռախոսի տեսախցիկն այնպես, որ կարողանա պատկերն ստանալ 360 աստիճան պտույտով:Ren.tv-ի փոխանցմամբ, նա տեսախցիկը հատուկ բալանսավորել է, որպեսզի օբյեկտիվը միշտ ուղղված լինի իր կողմ:
Էքստրեմալը խոստովանել է, որ ամենադժվար պահը եղել է հեռախոսը դեպի իր կողմ պտտելը, քանի որ սահելու համար նախատեսված ճանապարհը բարդ է եղել:
Էքստրեմալ «սելֆի» անելուն Վոինգերը նախապատրաստվել է երկու տարի: