Ռոբերտ Ֆեռնանդես. «Բարսելոնին» չեն անհանգստացնում Նեյմարի տեղափոխության հետ կապված լուրերը»
«Բարսելոնի» մարզական տնօրեն Ռոբերտ Ֆեռնանդեսը հանգիստ է վերաբերվում այն լուրերին, ըստ որոնց՝ հարձակվող Նեյմարը կարող է հեռանալ թիմից, ինչպես նաև ֆուտբոլիստի հոր ու լրագրողների վեճին: Նրա կարծիքով՝ գլխավորն այն է, ինչը բրազիլացին ցուցադրում է խաղադաշտում:
«Նեյմարն ու իր շրջապատը գոհ են ամեն ինչից, ուստի մենք չենք անհանգստանում,- Ֆեռնանդեսի խոսքերը մեջբերել է «Marca»-ն:- Ակումբը թանկ է գնահատում իր խաղացողներին: Նման բաներ պատահում են, սակայն չի կարելի կառչել դրանցից: Կարևորը միայն այն է, որ նա երջանիկ է, և երկրպագուները յուրաքանչյուր հանդիպման ընթացքում կարող են դիտել նրա խաղը»: