Հրաձգության հավաքականն սկսում է հավաքը Երևանում
Հայաստանի հրաձգության հավաքականն սկսում է ուսումնամարզական վերջին հավաքը Եվրոպայի առաջնությունից առաջ:
«Մեր այս հավաքի հիմնական և առաջնային նպատակը Եվրոպայի վարկանշային առաջնությանը լավ նախապատրաստվելն է: Հիմնական շեշտը դնելու ենք Եվրոպայի առաջնությունում լավ հանդես գալու վրա»,- ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի թղթակցի հետ զրույցում ասել է հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը:
Ուսումնամարզական հավաքին մասնակցում են 10 հրաձիգ թե մեծահասակների հավաքականից և թե երիտասարդական ընտրանուց:
Հավաքը մեկնարկում է փետրվարի 8-ին և կեզրափակվի 22-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան