Մենդիետա. «Չեմ կարծում, որ Նևիլին պաշտոնանկ կանեն»
«Վալենսիայի» լեգենդար կիսապաշտպան Գաիսկա Մենդիետան չի կարծում, որ Գարի Նևիլը մոտ ժամանակներս կհեռացվի աշխատանքից: 41-ամյա իսպանացին գոհ է թիմի խաղից, չնայած որ «Վալենսիան» չի հաղթել վերջին 12 խաղում:
«Չեմ կարծում, որ Նևիլը պաշտոնանկ կարվի,- Մենդիետայի խոսքերը մեջբերել է «Sky Sports»-ը:- Ակումբի նախագահը շարունակում է վստահել Գարիին: Վերջինս երկար ժամանակ չէ, որ այստեղ է, ուստի պետք է մնա իր պաշտոնում: Սակայն մարզական տնօրենն ու երկրպագուները կարող են այլ կերպ մտածել: Կարևոր են ոչ միայն արդյունքները, այլև այն, թե ինչպես է խաղում թիմը»: