Հայաստանը դատապարտում է Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական հանրապետության կողմից բալիստիկ հրթիռի արձակումը, որը խախտում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերը և սրում իրավիճակը կորեական թերակղզու տարածաշրջանում։ Այդ մասին փետրվարի 7-ին հայտարարություն է տարածել ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը:
Նշենք, որ ԿԺԴՀ-ն փետրվարի լույս 7-ի գիշերը արբանյակով բալիստիկ հրթիռ էր արձակել: Աշխարհի գերտերությունները, ինչպես նաև ՄԱԿ-ը դատապարտել են Հյուսիսային Կորեայի արարքը: Ավելին, դա առիթ է դարձել, որպեսզի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ գումարի, այդպիսով այդ երկիրը խախտել է ՄԱԿ ԱԽ-ի բազմաթիվ բանաձևեր:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց