Մուտկոն կարծում է, որ շեյխ Սալմանն ու Ինֆանտինոն կարող են միավորվել
ՌԴ սպորտի նախարար Վիտալի Մուտկոն կարծում է, որ Ասիական ֆուտբոլային կոնֆեդերացիայի նախագահ շեյխ Սալման բին Իբրահիմ ալ-Խալիֆան ու ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջաննի Ինֆանտինոն կարող են միավորել իրենց ջանքերը ՖԻՖԱ-ի՝ փետրվարի 26-ին կայանալիք նախագահի ընտրություններում:
«Ալին ու Ինֆանտինոն՝ ոչ, իսկ Ջաննին ու շեյխ Սալմանը կարող են միավորվել,- Մուտկոյի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը:- Հիմա նրանցից յուրաքանչյուրը կարծում է, որ ինքը ֆավորիտ է: Բայց պետք է ոչ թե ինքդ քեզ սիրես ֆուտբոլում, այլ ֆուտբոլը:
Եթե դու ունես Ասիայի ու Աֆրիկայի աջակցությունը, ուրեմն ֆավորիտ ես: Սակայն ես վստահ եմ, որ աֆրիկյան բոլոր ֆեդերացիաները կաջակցեն շեյխ Սալմանին: Ավելին՝ գիտեմ, որ ոչ բոլոր աֆրիկյան ֆեդերացիաները կանեն դա: Սակայն դա չի նշանակում, որ նա հարմար թեկնածու չէ: Նա ուժեղ ու ոչ վատ թեկնածու է, սակայն Եվրոպան իր թեկնածուն ունի՝ Ջաննի Ինֆանտինոն: Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում շատ պարզ է. մենք կուզեինք, որ նրանք պայմանավորվեն և սեղանին դնեն իրենց բոլոր հաղթաթղթերը»:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան