Յան Զահրադիլն ու ԲՀԿ-ակնները քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգը
Այսօր Եվրոպայի Պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի նախագահ Յան Զահրադիլն ու դաշինքի աշխատակազմի ղեկավար Ռիչարդ Միլսոմը ԲՀԿ գրասենյակում հանդիպել են կուսակցության ղեկավար կազմի հետ։ Այս մասին հայտնում են ԲՀԿ մամուլի ծառայությունից:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Եվրոպայի ամենաազդեցիկ դաշինքներից մեկի՝ Պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի անդամ է, և դաշինքի ղեկավարկազմը տարածաշրջանային իր այցը սկսել է Հայաստանից։ Եվրոպայի Պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի նախագահ Յան Զահրադիլն ու ԲՀԿ ղեկավար կազմի ներկացուցիչները քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգն ու այն հարցերը, որոնք առավել ճկուն և դինամիկ կդարձնեն Հայաստանի եվրոպական օրակարգը։ Կողմերը քննարկել են նաև Եվրոպայի Պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի օրակարգում առկա խնդիրներր, ինչպես նաեւ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ իրականացվելիք համատեղ մի շարք ծրագրեր։
ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգի հիմնահարցերը, սահմանադրական փոփոխություններից հետո երկրում ստեղծված իրավիճակն ու կուսակցության անելիքները մինչև հաջորդ խորհրդարանական ընտրություններ։ ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Միքայել Մելքումյանը ներկայացրել է երկրի տնտեսական օրակարգի խնդիրներն ու Հայաստան-Իրան հարաբերությունների հեռանկարը։
Քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը, ինչպես նաև՝տարածաշրջանային հիմնախնդիրների մեծ շարք։