Հայաստան կայցելի Շվեդիայի արտաքին գործերի նախարարը
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով փետրվարի 8-9-ը Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմը պաշտոնական այց կկատարի Հայաստան:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Երևանում Շվեդիայի արտգործնախարարին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
Փետրվարի 9-ին կկայանան Հայաստանի և Շվեդիայի արտգործնախարարների բանակցությունները և համատեղ մամլո ասուլիսը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան