Հայաստանցիները գոհ են գործընկերների հետ հարաբերություններից, դժգոհ՝ աշխատավարձից
Հայաստանցիները հիմնականում բավարարված են աշխատանքային կոլեկտիվով, գործընկերների և ղեկավարության հետ հարաբերություններով: Նման եզրակացության են եկել «Հայաստանի գենդերային բարոմետր» հետազոտության հեղինակները:
Ըստ հետազոտության, ավելի ցածր է աշխատանքային պայմաններով և մասնագիտական աճի հնարավորություններով հարցվողների բավարարվածության աստիճանը: Հարցվածներն առավել դժգոհ են աշխատավարձի չափից:
«Արական և իգական սեռի հարցվողների պատասխանների համեմատությունը վկայում է այն մասին, որ ինչպես կանայք այնպես էլ 63 տղամարդիկ գրեթե նույն չափով բավարարված են կոլեկտիվով, կոլեգաների և ղեկավարության հետ հարաբերություններով, ինչպես նաև աշխատանքային պայմաններով: Սակայն կանայք էապես ավելի քիչ են բավարարված աշխատավարձով և մասնագիտական աճի հնարավորություններով, քան տղամարդիկ»,-ասված է հետազոտության մեջ:
Տղամարդ հարցվածների շրջանում աշխատավարձի չափով լիովին բավարարված է 9.7 տոկոսը, կանանց՝ 6.7 տոկոսը: Գործընկերների ու ղեկավարության հետ հարաբերութուններով լիովին բավարարված են տղամարդկանց՝ համապատասխանաբար 48.7%-ը և 43.4%-ը, կանանց՝ 48.3%-ը և 46.7%-ը: Աշխատավարձի չափից բոլորովին բավարարված չէ տղամարդկանց՝ 29.9 տոկոսը, ավելի շու բավարարված չէ 24.7 տոկոսը, ինչ վերաբերում է կին հարվածներին, ապա բոլորովին բավարարված չէ 37 տոկոսը, ավելի շու բավարարված չէ 30.9 տոկոսը: