Մոսկվայում կտրուկ նվազել է պատահարների հետևանքով զոհերի թիվը
Մոսկվայում այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ 26.8 տոկոսով նվազել է ավտոճանապարհային պատահարների հետևանքով զոհերի թիվը: Այս տարվա առաջին ամսում այդ պատճառով 30-ով ավելի քիչ մարդ է մահացել:
Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, պատահարների թիվը նույն ժամանակահատվածում նվազել է 12.4 տոկոսով, զոհերի թիվը՝ 26.8 տոկոսով՝ 41-ից հասնելով 30-ի:
10.8 տոկոսով նվազել է պատահար հետևանքով վնասվածքներ ստացածների թիվը՝ 865-ից հասնելով 772-ի:
Նշվում է, որ ոստիկանության ու հասարակության համագործակցության շնորհիվ հաջողվել է 50 տոկոսով նվազեցնել հետիոտնի մահվան դեպքերը, իսկ նրանց մասնակցությամբ պատահարները՝ 6.3 տոկոսով:
46.9 տոկոսով նվազել է նաև հարբած վարորդների մասնակցությամբ պատահարների թիվը: Նման պատահարների հետևանքով զոհերի թիվը նվազել է 75 տոկոսով, վիրավորների թիվը՝ 34.2 տոկոսով: