Ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցի՝ ՀՀԿ-ն կոալիցիայի մեջ է ՕԵԿ-ի հետ. «Իրավունք»
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրապարակել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի փորձագիտական խմբի վերջնական զեկույցը, որը բաղկացած է ութ բաժնից: Պետք է փաստել, որ զեկույցը լեցուն է բացթողումներով: Այս մասին գրել է «Իրավունք»-ը:
Մասնավորապես զեկույցում տվյալներ են տեղ գտել, թե ԲՀԿ-ն ԱԺ-ում ունի 37 մանդատ, ՕԵԿ-ը 7, «Ժառանգությունը»՝ 5, ՀԱԿ-ը 7, ՀՅԴ-ն՝ 6: Ինչպես տեսնում ենք՝ այս թվերը չեն համապատասխանում խորհրդարանում առկա իրական համամասնությանը, քանի որ մի շարք պատգամավորներ դուրս են եկել ԲՀԿ-ից՝ դառնալով անկուսակցականներ: Կուսակցություններից դուրս գալու դեպքեր գրանցվել են նաև «Ժառանգությունում» և ՕԵԿ-ում:
Ավելին՝ զեկույցում նշվում է, թե պաշտոնապես ՀՀԿ-ն կոալիցիայի մեջ է ՕԵԿ-ի հետ, իսկ մնացած կուսակցությունները ձևավորել են ընդդիմադիր խմբակցություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան