Թուրքիայում ՌԴ դեսպան. Թուրք ազգը մեր համար բարեկամ ազգ է
Ռուս-թուրքական հարաբերություններում առկա խնդիրները կապված են Թուրքիայի ղեկավարության մի հատվածի հետ: «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարպովը՝ հավելելով, որ վերոնշյալ հատվածի հետ պարզապես անհնար է պայմանավորվել:
«Մենք երբեք չենք ասել, որ Թուրքիան մեր համար թշնամի երկիր է, ավելին՝ ՌԴ նախագահը շեշտել է այն հանգամանքը, որ թուրք ազգը մեր համար բարեկամ ազգ է: Կան խնդիրներ միայն Թուրքիայի ղեկավարության մի մասի հետ, ում հետ հնարավոր չէ պայմանավորվել: Ցավոք սրտի, այդ պատճառով մենք կունենանք ավելի ցածր մակարդակի հարաբերություններ ապրանքաշրջանառությունը կտրուկ կնվազի»,- նշել է դեսպան Կորպովը:
Ըստ դեսպանի, ռուս-թուրքական այսօրվա հարաբերությունների հետևանքով ամենից շատ տուժում է Անթալիան և նրա հարակից շրջանները:
«Անթալիան և նրա հարևան շրջանները ամենից մեծ վնասը կկրեն ռուս-թուրքական հարաբերությունների ներկա մակարդակից: Մի կողմից դա զբոսաշրջության կենտրոն է, իսկ մյուս կողմից՝ դեպի Ռուսաստան գյուղատնտեսական ապրանքների մատակարարման հիմնական շրջանն է: Մենք Թուրքիայից ձեռք ենք բերել 1 միլիարդ դոլարի նման արտադրանք և այս ոլորտում մեր ապրանքաշրջանառությունը անընդհատ աճում էր: Այժմ թուրքական գյուղատնտեսական ապրանքների մատակարարումը ենթարկվել է սահմանափակման»,- նշել է Կարլովը:
Հիշեցնենք, որ Ռոս-թուրքական հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ 2015թ. նոյեմբերի 24-ին թուրքական զինուժը խոցեց ռուսական ՍՈւ-24 ռմբակոծիչ: