Անորակ ալկոհոլային խմիչքի հետևանքով Ինդոնեզիայում մարդիկ են մահացել
Ինդոնեզիայի Կենտրոնական Յավա նահանգում անորակ ալկոհոլի օգտագործման հետևանքով 24 մարդ է մահացել: Հիվանդանոցում գտնվում է ևս մի քանի մարդ: Լրատվամիջոցների հաղորդմամբ, թունդ ալկոհոլը վաճառել են ամուսիները: Նրանք խմիչքը ստացել են էթիլ սպիրտից, ջրից ու մրգերից: Կասկածյալները ձերբակալվել են:
Աղբյուրը նշում է, որ Ինդոնեզիայում, որտեղ բնակչության 87 տոկոսը մուսուլմաներ են, 2015-ին արգելել են ոչ մեծ խանութներում ալկոհոլային խմիչքներ ավաճառել: Օրենքին ընդդիմացողները հայտարարել են, որ շատերը ստիպված կլինեն գնել անօրինական ծագման խմիչքներ: