Սպորտ 18:13 10/02/2016 Աշխարհում

Ի՞նչ են մտածում ֆուտզալի հավաքականի ֆուտբոլիստները

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը փետրվարի 8-10-ը մարզական հավաք է անցկացնում ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում՝ զուգակցելով տեսական ու գործնական պարապմունքները: ՀՖՖ պաշտոնական կայքի թղթակիցը զրուցել է հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի, ինչպես նաև մի քանի ֆուտբոլիստների հետ:


Ռուբեն Նազարեթյան. «Նպատակը նոր ֆուտբոլիստներին գործի մեջ տեսնելն է»

- Այս մարզական հավաքի նպատակը հիմնականում հավաքականի թեկնածուներին ուսումնասիրելն է, նրանց գործի մեջ տեսնելը, որովհետև մի բան է, երբ խաղացողին հետևում ես իր ակումբում, մեկ այլ բան, երբ նա արդեն մարզվում է հավաքականի կազմում, որտեղ բոլորովին ուրիշ մակարդակ է, և այլ պահանջներ են գործում: Առաջնության մակարդակն այս տարի նորմալ է, կա պայքար: Այս անգամ նոր ֆուտբոլիստներ ենք հրավիրել, այդ թվում երկուսին՝ Ռուսաստանից: Քանի որ հիմնական դարպասապահ և թիմի ավագ Էռնեստ Ակոպովի կարողություններին ծանոթ ենք, նրան այս անգամ հավաքին չենք հրավիրել՝ թողնելով, որ մասնակցի իր ակումբի հանդիպումներին: Չնայած մոտակա պաշտոնական խաղերին մոտ մեկ տարի ժամանակ կա, և առայժմ վաղ է մտածել կոնկրետ նախապատրաստության մասին, այս կարգի հավաքները, միևնույն է, կարևոր են այն առումով, որ դրանց ընթացքում փորձարկում ենք տակտիկական նոր մտահղացումներ, տղաներին բացատրում, թե ինչպես ենք խաղալու հետագայում:

Վարդան Ղուկասյան. «Հավաքականում կան հեռանկարային ֆուտբոլիստներ»

-  Ես խաղում եմ Սարատովի «Արխիզ» ակումբում: Մեր թիմը հանդես է գալիս Ռուսաստանի բարձրագույն խմբի առաջնության «Հարավ» գոտում: Մշտապես խաղում եմ հիմնական կազմում: Առաջին անգամ չէ, որ հրավիրվում եմ հավաքական և տղաների մեծ մասին ծանոթ եմ, քանի որ միասին խաղացել ենք նաև Խորվաթիայում տեղի ունեցած մրցաշարում: Բայց կան նաև նորեկներ, որոնց չէի ճանաչում: Չնայած դեռ քիչ թվով մարզումներ ենք անցկացրել, երևում է, որ հավաքականի նորեկների մեջ կան հեռանկարային ֆուտբոլիստներ: Եթե նրանք հրավիրվել են Հայաստանի առաջնությունում հանդեղ եկող թիմերից, ուրեմն առաջնության մակարդակը բավական բարձր է: Կուզեի նշել նաև հավաքի անցկացման պայմանների մասին: Քանի որ խաղում եմ Ռուսաստանում, կարող եմ համեմատել և ասել, որ այնպիսի պայմաններ, ինչպիսին Ֆուտբոլի ակադեմիայում են, արտերկրում էլ ամեն տեղ չես հանդիպի:

Գրիգոր Կապուկրանյան «Պետք է ձգտենք բարելավել մեր մարզավիճակը»

- Նախկինում այս կարգի հավաքներ այնքան էլ հաճախ չէին կազմակերպվում, բայց հիմա Ռուբեն Նազարեթյանի նախաձեռնությամբ դրանք հաճախակի բնույթ են կրելու: ՀՖՖ-ն բոլոր պայմանները ստեղծել է, որպեսզի կարողանանք կենտրոնանալ միայն մարզումների վրա: Այսպիսի հավաքները շատ օգտակար են, քանի որ մեզ համար շատ կարևոր է մարզվել հավաքականի մյուս տղաների հետ, բարելավել փոխհամագործակցությունը: Դեռևս այնքան ել գոհ չեմ իմ մարզավիճակից, ավելորդ քաշի խնդիր ունեմ, բայց հուսով եմ, որ աստիճանաբար կավելացնեմ և կվերագտնեմ մարզավիճակս:  Առաջնության մակարդակը նախորդ տարիների համեմատ այնքան էլ վատ չէ: Դրա շնորհիվ ավելացել է նաև հավաքականի թեկնածուների թիվը: Օրինակ՝ չնայած Տիգրան Դավթյանը  նոր է սկսել հանդես գալ ֆուտզալում, բայց մեծ ֆուտբոլում հսկայական փորձ է կուտակել: Նրա պես խելացի խաղացողները կարող են շատ օգտակար լինել հավաքականին, հատկապես՝ հետին գծում: Ռուսաստանից հրավիրված Վարդան Ղուկասյանն ու Բորիս Վարդանյանը, կարծում եմ, նույնպես կուժեղացնեն հավաքականը:

Տիգրան Դավթյան «Պետք է ձգտենք բարելավել մեր մարզավիճակը»

-Ես շատ երկար տարիներ խաղացել եմ մեծ ֆուտբոլում, և հիմա ինձ համար մի փոքր դժվար է միանգամից հարմարվել ֆուտզալին: Տարբերությունը բավական մեծ է« Ֆուտզալն ավելի դինամիկ է, խաղացողները պետք է ունենան գնդակին տիրապետելու լավ որակներ, կարողանան արագ մտածել: Ինձ համար մի քիչ անսովոր է ֆուտզալ խաղալը, բայց կաշխատեմ հետևել մարզիչների հրահանգներին, որպեսզի կարողանամ շուտ հարմարվել: Եթե հարմար են գտել հրավիրել հավաքական, ուրեմն պետք է ամեն ինչ անեմ՝ թիմին օգնելու համար, քանի որ ազգային հավաքականում հանդես գալը պատիվ է ցանկացած ֆուտբոլիստի համար: Չնայած նորեկ եմ, բայց թիմին մերվելու խնդիր չունեցա, քանի որ տղաների մեծ մասին ճանաչում էի դեռևս մեծ ֆուտբոլ խաղալու տարիներից: Առաջնության մակարդակը հիմա այնպիսին է, որ թույլ է տալիս մարզիչներին ավելի մեծ ընտրություն ունենալ: Օրինակ՝ չնայած ՀՊՏՀ-ն միավորներով պոկվել է մյուսներից, բայց առաջին քառյակի թիմերի միջև բոլոր խաղերում էլ համառ պայքար է եղել: Արթիկի թիմը, որը քառյակում չէ, կարողացավ հաղթել «Գյումրիին»: Ինչքան շատ լինեն խաղացողները, այնքան պահեստայինների նստարանն ավելի երկար կլինի, և դա կհեշտացնի մարզիչների գործը: Մյուս կողմից՝ շատ կարևոր է, որ փոխարինող ֆուտբոլիստները, դաշտ մտնելով, չգցեն տեմպը և կարողանան խաղալ խաղային նույն ձեռագրով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:29
Շարժմանը միացողներին պիտակավորելն ու անվանարկելը ընդամենը խանգարելու է գործընթացին. Իրավապաշտպան
«Ստիպված եմ կրկին հիշեցնել, որ մարդիկ ի վերջո դուրս եկան փողոց ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի կամ խմբի, այլ` Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
12:12
Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանի մյուս կողմից
Այսօր առավոտից Կիրանցի բնակչները կրկին դուրս են եկել փողոց։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել...
Աղբյուր` Panorama.am
12:03
Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի
«Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո, հողերի մի մասը եղել են ականապատ»,-ի պատասխան վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Գեղամ Նազարյան. Ես տելեպատ չեմ, որ Երևանում նստած Կիրանցի հացատանը հանդիպեմ մարզպետին
«Ես Կիրանցից վերադարձել եմ երեկ առավոտյան, ժամը 8։30-ից 10։00-ի սահմաններում արդեն Երևանում եմ եղել։ Ամենամեծ ցանկության դեպքում անգամ չէի...
Աղբյուր` Panorama.am
11:38
ՔԿ. Կիրանց բնակավայրի մոտ բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է
Մայիսի 17-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից ՀՀ Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի մոտ բողոքի...
Աղբյուր` Panorama.am
11:19
Կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումը երեք նպատակ ունի. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը ժամանեց Անի Գրանդ հոթել, որտեղ քիչ անց կմեկնարկի հանդիպումը կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
10:53
Ոնց ուզում են, ընենց էլ գծում են. Կիրանցում կանայք լացում են
«Կիրանցում ոնց ուզում են, ընենց սահմանը գծում են։ Անվտանգության երաշխիք չեն տալիս»։ «Թուրքը որ եկավ ըստեղ կանգնեց, ո՞նց...
Աղբյուր` Panorama.am
10:41
Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Վարուժան Գեղամյան
«32 տարի առաջ՝ 1992 թ. մայիսի 18-ին հայկական բանակն ազատագրեց իմ հարազատ Բերձոր (նախկին Լաչին) քաղաքը և Արցախը ցամաքային ճանապարհով միացավ...
Աղբյուր` Panorama.am
10:25
Որտե՞ղ է կանգնելու մեր սահմանապահը. Կիրանցիները հարցեր են ուղղում գյուղ այցելած Սանոսյանին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել Սանոսյանն այցելել  է սահմանապահ Կիրանց գյուղ, որի բնակիչների...
Աղբյուր` Panorama.am
10:17
Տիգրան Աբրահամյան. ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում
«Հայաստանյան ներքաղաքական ակտիվ իրադարձությունների ֆոնին անտեսվեց ՌԴ խաղաղապահ զորքերի վերջին ստորաբաժանումների` Արցախից հեռանալու...
Աղբյուր` Panorama.am
10:11
Գևորգ Գրիգորյան. Բուժաշխատողների նման ներգրավվածությունը վկայում է, որ բոլորն են իրականում հոգնել պարտվողական մոտեցումներից
«Բուժաշխատողների նման ներգրավվածությունը վկայում է, որ բոլորն են իրականում հոգնել պարտվողական մոտեցումներից, զիջումներից, ազգային...
Աղբյուր` Panorama.am
09:29
Ոչ մի փրփուրից կախված չի փրկվի խեղդվելուց, Թովմասյանը հանդիպել է Չախալյանին
«Կրկին ականատես ենք լինում ՀՀ քննչական մարմինների ոչ պրոֆեսիոնալ աշխատելաոճին։ Նախօրեին ձերբակալվել են քաղաքացիներ, ովքեր տեղի ունեցած...
Աղբյուր` Panorama.am
09:24
Քաղաքագետ. Տիխանովսկայայի հետ հանդիպումը նույնն է, որ Լուկաշենկոն հանդիպի Բագրատ Սրբազանի հետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Արցախ՝ Շուշի...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». ՔՊ-ն գնում է ԵՄ՝ ռուսական զորքերո՞վ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուս սահմանապահներն ամբողջությամբ դուրս չեն բերվի ՀՀ տարածքից. նրանք կշարունակեն իրենց...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Տավուշի մարզպետը կիրանցեցիներին ասել է, որ ամեն ինչ ավարտված է, իրենք չեն կարող ոչինչ փոխել՝ սահմանը գծված է
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը երեկ առավոտյան հանդիպել է Կիրանցի մոտ 2 տասնյակ բնակիչների հետ,...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Փաստ». Փաշինյանին պետք է մոբիլիզացնել այլ սատելիտների
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, այս օրերին իշխանությունները փորձում են ի մի բերել իրենց բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Ով է կասկածվում Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի մեջ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել
«Հրապարակ» թերթը գրում է. «Հինգշաբթի ՔՊ-ի նախաձեռնող նիստին Նիկոլ Փաշինյանը բավականին անտրամադիր ու հյուծված տեսք է...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». Ինչ է խոստացել Փաշինյանը Արփինե Սարգսյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանական աղբյուրների տեղեկացմամբ, մեկ շաբաթից ավելի Երևանում ընթացող հակաիշխանական ցույցերը...
Աղբյուր` Panorama.am
08:56
Իշխան Գևորգյանն ու մյուսներն ազատ են արձակվել
Ապօրինի զենք-մենքի անհիմն կասկածանքով ձերբակալված Իշխան Գևորգյանը, Անդրանիկ Եղոյանը, Հրաչյա Թովմասյանը, Գարի Ավագյանը և Հայկ Մեսրոպյանը քիչ առաջ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Փաստ». Սրբազանը չի հանձնվի ու գործը կհասցնի մինչև վերջ
«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերին երբեմն կարելի է հանդիպել կարծիքների, թե ինչպես կարող է հոգևորականը գլխավորել քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Ժողովուրդ». ՊՆ-ն հնարավոր ընդվզումները կանխելու համար նոր պաշտոններո՞վ է «կաշառու» գնդապետներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է իր հետաքննությունը, թե ինչպես են երեք տարի առաջ...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Ինչ պահանջներ են ներկայացրել քաղաքական որոշ ուժեր Բագրատ Սրբազանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական որոշ ուժեր հանդիպումների արդյունքում որոշ պահանջներ են ներկայացրել Բագրատ սրբազանին`...
Աղբյուր` Panorama.am
23:30
Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին
Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինսթագրամ»-ի...
Աղբյուր` Panorama.am
22:55
Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. Գևորգ Դանիելյան
Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու սահմանադրաիրավական հիմքերի առնչությամբ NEWS.am-ը զրուցել է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
22:26
Միրզոյանը Բերբոքին պատմել է խաղաղության օրակարգի մասին
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
22:07
Ես միշտ ժողովրդի հետ եմ. Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ Սրբազանի շարժմանն աջակցելու մասին
«Շարժում ա էլի, ամբողջ ժողովրդի շարժում ա, ինձնից ի՞նչ եք ուզում իմանաք։ Դրական եմ վերաբերվում», «Հրապարակ»-ի հարցին`...
Աղբյուր` Panorama.am
21:39
Եթե կա Աստծո առաջնորդություն, ապա ցանկացած պայքար տանում է հաղթության. Այսեր Իսայան
«Օրհնված է այն պայքարը, որն առաջնորդում է Աստված։ Եթե կա Աստծու առաջնորդություն կա, ապա ցանկացած պայքար տանում է հաղթության»,- Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
21:24
Վանաձորի «Եդեմ» ռեստորանի աշխատակցուհու դին դուրս է բերվել Փամբակ գետից
Մայիսի 15-ին, ժամը 14:05-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքում քաղաքացի...
Աղբյուր` Panorama.am
21:15
Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին եթերում ինչ-որ արտահայտությունների համար որակում են «խուլիգանություն». Ռուբեն Մելիքյան
«Մինչև էս վերջերս՝ խուլիգանությունն իսկապես խուլիգանություն էր։  Սկսած մի քանի ամիս առաջվանից, հիշում եք՝ Նարեկ Սամսոնյանը, Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան
12:35 17/05/2024

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}