«Բորուսիայի» ֆանատները թենիսի գնդակներ են նետել խաղադաշտ
Միջադեպը գրանցվել է Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի «Շտուտգարտ»-«Բորուսիա» (Դ.) հանդիպման (1:3) ժամանակ: Թենիսի գնդակներն այնքան շատ են եղել, որ մրցավարն ստիպված էր դադարեցնել խաղը, որպեսզի մարզադաշտի աշխատակիցները մաքրեին խաղադաշտը:
Դորտմունդցի երկրպագուներն այդ կերպ բողոքում էին «Շտուտգարտի» ղեկավարության կողմից սահմանված տոմսերի բարձր գների դեմ: Նշենք, որ 1 տոմսն արժեր 70 եվրո:
Բացի այդ, «Բորուսիայի» երկրպագուներից շատերը, որպես բողոքի նշան, խաղի մեկնարկային 20 րոպեի ընթացքում չէին զբաղեցնում իրենց տեղերը՝ մարզադաշտում կախելով բաներ՝ «Ֆուտբոլը պետք է մատչելի լինի» գրությամբ:
Ավելացնենք, որ այս խաղում Դորտմունդի «Բորուսիայի» կազմում 3-րդ գոլը խփել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: