Մերկելի միգրացիոն քաղաքականությունը՝ «անօրինության իշխանություն»
Գերմանիայի դաշնային հողերից մեկի՝ Բավարիայի վարչապետ Հորսթ Զեոֆերը Անգելա Մերկելի կառավարության միգրացիոն քաղաքականությունը որակել է որպես «անօրինության իշխանություն»:
«Ներկա պահին մենք չենք ապրում օրենքի և կարգ ու կանոնի մեջ»,- «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ, հայտարարել է Զեոֆերը «Passauer Neue Presse» թերթին տված հարցազրույցում:
«Սա անօրինության իշխանություն է»,- հայտարարել է Բավարիայի կառավարության ղեկավարը, ով արդեն առաջին անգամ չէ, ինչ սուր քննադատության է ենթարկում երկրի դաշնային իշխանություններին:
Զեոֆերը կրկին հիշեցրել է, որ փախստականները շարունակում են առանց անհրաժեշտ փաստաթղթերի անարգել մուտք գործել Գերմանիա:
«Եթե ամեն ինչ շարունակվի այնպես, ինչպես հիմա է, ապա այս տարի մեզ մոտ կգա ավելի շատ փախստական, քան նախորդ տարում»,- իր հերթին հայտարարել էր Զեոֆերը Քրիստոնեա-սոցիալական միության միջոցաման ժամանակ:
«Դա կլինի այլ երկիր, իսկ մարդիկ չեն ցանկանում, որպեսզի Գերմանիան կամ Բավարիան փոխվեն»,- նշել է Հորսթ Զեոֆերը:
Նշենք, որ Բավարիայի ղեկավարը, բազմիցս կոչ է արել կանցլեր Անգելա Մերկելին փախստականների ընդունման սահմանափակում կիրառել: Իր հերթին Անգելա Մերկելը՝ հղում կատարելով երկրի Սահմանադրությանը, հրաժարվում է անել դա: Փոխարենը Հորսթ Զեոֆերը սպառնում է հայց ներկայացնել դաշնային Սահմանադրական դատարան:
Նշենք, որ 2015թ.-ի ընթացքում Գերմանիան ընդունել է 1.1 միլիոն ներգաղթյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան