Հասարակություն 10:40 10/02/2016 Աշխարհում

Թալեաթի անձնական զեկույցը հայկական կոտորածների մասին. Հարութ Սասունյան

Նախորդ շաբաթվա իմ հոդվածում տեղեկացրել էի, որ Թալեաթ փաշան՝ Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչը, 1921 թվականին բրիտանացի հետախույզ Օբրի Հերբերտին տված հարցազրույցում ասել էր, որ «հուշագիր էր գրել հայկական կոտորածների մասին»:

Այժմ կցանկանայի ներկայացնել համառոտ հատվածներ Թալեաթի ծավալուն զեկույցից, որը 1921 թ. նոյեմբերին հրապարակվել է «Նյու Յորք Թայմս»-ի կողմից հրատարակվող «Քարընթ հիսթըրի» (Current History) ամսագրում՝ «Թալեաթ փաշայի հետմահու հուշերը» վերնագրով, և հետևյալ ենթավերնագրով. «Նախկին Մեծ վեզիրի անձնական զեկույցը՝ գրված նրա սպանությունից կարճ ժամանակ առաջ, թե ինչու և ինչպես Թուրքիան մտավ պատերազմի մեջ.  Գաղտնի դաշինք, որը նախորդեց հակամարտությանը. Հայկական կոտորածների պատճառները՝ ներկայացված դրանք պատվիրած մարդու կողմից»:

«Քարընթ հիսթըրի»-ի խմբագիրները ներածական ծանոթության մեջ բացատրում են, թե ինչպես են ձեռք բերել այս բացահայտող զեկույցի օրինակը. «... Թալեաթի մահվանից հետո, այս ձեռագիրը անցավ Գերմանիայում մնացած նրա կնոջը. նա դեռ չէր հրապարակել ամբողջական զեկույցը, սակայն նրա ամուսնուն գնդակահարողի ազատ արձակումից հետո, նա թույլատրեց Կոստանդնուպոլսում հրապարակվող լիբերալ թուրքական «Վաքիթ» թերթի Փարիզի թղթակցին հրատարակել դրա առավել հետաքրքիր հատվածները: «Քարընթ հիսթըրի»-ի համար դրանք թուրքերենից  թարգմանեց բնիկ պոլսեցի Մ. Զեքերիան: Դրանք մոտ հիսուն էջեր էին բնօրինակ ձեռագրից, որի առաջին նախադասությունը՝ «Ես չեմ ասում ամբողջ ճշմարտությունը, սակայն այն ամենը, ինչ ասում եմ՝ ճշմարիտ է», մեծ ցնցում առաջացրեց Թուրքիայում»:

Թալեաթը, իր հուշերում, ինչպես Օբրի Հերբերտի հետ հարցազրույցում, փորձում է արդարացնել իրեն՝ Հայոց ցեղասպանության համար մեղադրելով բոլորին՝ հայերին, ռուսներին, նույնիսկ թուրքերին: Նա չի ժխտում «հայերի, իսկ որոշ բնակավայրերում նաև հույների և Սիրիայում որոշ արաբների տեղահանությունները», սակայն պնդում է, որ դրանց մասին հաղորդումները «խիստ չափազանցված էին»: Ապա Թալեաթը հավելում է. «Սա ասելով, ես ամենևին էլ միտք չունեմ ժխտելու փաստերը: Միայն ցանկանում եմ վերացնել չափազանցությունները և փաստերը շարադրել այնպես, ինչպես դրանք տեղի են ունեցել»:

Նախկին Մեծ վեզիրը խոստովանում է. «Ես ընդունում եմ, որ մենք բազմաթիվ հայերի տեղահանել ենք մեր արևելյան նահանգներից, բայց այս հարցում մենք երբեք չենք գործել նախապես մշակված ծրագրով: Այս գործողությունների պատասխանատվությունը ընկնում է առաջին հերթին հենց տեղահանված ժողովրդի վրա: Մեր արևելյան շրջանները ձեռք գցելու նպատակով, Ռուսաստանը զինեց այս շրջանների հայ բնակչությանը և նշված տարածքում կազմակերպեց ուժեղ հայկական հրոսակային ուժեր»:

Փորձելով վերականգնել իր արատավորված անունը՝ Թալեաթն ընդունում է թուրքական բռնություններն ընդդեմ հայերի. «Ես ընդունում եմ, որ տեղահանությունը ամենուր օրինական կարգով չի իրականացվել: Որոշ տեղերում անօրինական արարքներ են կատարվել.... Մի շարք պաշտոնյաներ չարաշահել են իրենց լիազորությունները, և շատ տեղերում մարդիկ իրենց ձեռքն են վերցրել կանխարգելիչ միջոցառումները և հալածել անմեղ մարդկանց: Խոստովանում եմ»:

Շարունակելով իր դեմքը փրկելու հռետորությունը՝ Թալեաթը զիջում է. «Խոստովանում եմ նաև, որ կառավարության պարտականությունն էր կանխել այս բռնություններն ու վայրագությունները, կամ առնվազն բռնել և խստորեն պատժել մեղավորներին: Շատ տեղերում, որտեղ տեղահանված մարդկանց գույքը և ունեցվածքը թալանված էր, իսկ հայերը՝ հալածված, մենք ձերբակալեցինք մեղավորներին և պատժեցինք ըստ օրենքի: Խոստովանում եմ, սակայն, որ պետք է ավելի խստորեն վարվեինք, իրականացնեինք  ընդհանուր հետաքննություն՝ բոլոր սադրիչներին ու թալանչիներին բացահայտելու և խստորեն պատժելու համար: Բայց չէինք կարող այդպես անել: Չնայած շատ մեղավորների պատժեցինք, սակայն նրանց մեծ մասը մնաց անպատիժ»:

Թալեաթը շարունակում է արդարացումներ գտնել հայկական կոտորածների համար հետապնդման չենթարկված ոճրագործների համար, որոնք «անհեռատես և մոլեռանդ էին, սակայն անկեղծ էին իրենց համոզմունքների մեջ: Հասարակությունը խրախուսում էր նրանց, և նրանք իրենց հետևում ունեին աջակիցների մի ստվար բանակ: Նրանք մեծաթիվ էին և ուժեղ: Նրանց բացահայտ և անհապաղ պատիժը կարող էր դժգոհության մեծ ալիք առաջացնել մարդկանց շրջանում, որոնք հավանություն էին տալիս նրանց գործողություններին: Այս բոլոր սադրիչներին ձերբակալելու և պատժելու փորձը կարող էր անիշխանության պատճառ դառնալ Անատոլիայում հենց այն ժամանակ, երբ մենք միասնության խիստ կարիք ունեինք»:

Հանուն ճշմարտության պետք է նշել, որ Թալեաթի պնդումները, թե իբր հայերը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին թիկունքից հարվածել են Թուրքիային, լիովին կեղծ են: Թուրքիայի ռազմական նախարար, օսմանյան զինված ուժերի գլխավոր հրամանատար Էնվեր փաշան, Կոնիայի եպիսկոպոսին հղած նամակում, բարձր է գնահատել թուրքահայ զինվորների քաջությունը ռուսական բանակի դեմ պայքարում 1914-1915 թթ. ձմռանը:

Պետք չէ զարմանալ, որ Թալեաթի այն պնդումը, թե իր կառավարությունը դաժան գործողություններ կձեռնարկեր հայերի դեմ նույնիսկ «խաղաղության ժամանակ», վերահաստատում է թուրքական վաղեմի ցեղասպանական գործելակերպը, ինչպես նախկինում կիրառվել է համիդյան և Ադանայի հայկական ջարդերի ժամանակ, երբ պատերազմներ չկային:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:40
Թաթոյան. Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից մոլորեցրել են մարդկանց հանուն սեփական պաշտոնների, շահերի ու սեփական սխալները կոծկելու
«Սա ամբողջ հայ ժողովրդի համար գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է»։
Աղբյուր` Panorama.am
09:32
Իշխան Չեսար Օրբելյանի պալատում պեղումներ են սկսվել
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում գտնվող իշխան Չեսար Օրբելյանի /14-րդ դ․/ պալատի և կից եկեղեցու տարածաքում հնագիտական...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բողոքի ակցիաները, որոնց հիմնական կազմակերպիչը «Հայաստան» դաշինքն է, երեկ էլ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ստորև ներկայացվող 16 էջանոց բողոքի մեջ ԲՏԱ «Հայփոստ» ՓԲԸ-ն, վիճարկելով իր նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների» Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնելուց
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում էլ են սարսափում այն հեռանկարից, որ ադրբեջանցի «փախստականները»...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գործադիր իշխանության անդամները տարբեր պատճառաբանություններով խուսափում են իշխանական...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել Աճարկուտում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն օրերս խնջույք է կազմակերպել Կիրանց...
Աղբյուր` Panorama.am
08:53
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել. ՆԳՆ
Կիրանց բնակավայրում մասնագիտական ծառայություն կատարելիս ապրիլի 26-ին ոստիկանների և քաղաքացիների միջև առաջացած միջադեպի հետևանքով վնասվածքներ են...
Աղբյուր` Panorama.am
08:40
«Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի «դուշի» պատմությունից հետո ԿԳՄՍՆ Կազմակերպատնտեսական վարչությունը դատարկվել...
Աղբյուր` Panorama.am
08:28
Որոշակի ճանապարհ անցած գործիչների և ուժերի փոխանակ՝ հոգևոր այրերն են հանդես գալիս ի պաշտպանություն ազգային գերագույն շահերի. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Այո, հոգևորականներին ի վերուստ տրված կոչումն է նաև Ազգայինի պահպանությունն ու պաշտպանությունը: Սակայն պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում»
Աղբյուր` Panorama.am
08:19
Տավուշը, Սյունիքը կայծն են տվել. Մետաքսե Հակոբյան
«Այն պիտի կյանք պարգևող կրակ դառնա ու տարածվի, որ փրկվի ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՐՑԱԽԻ վերադարձը լինի...»
Աղբյուր` Panorama.am
01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}