Թադևոսյան. ՀՀԿ ԳՄ-ն նիստ կգումարի այսօր
Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը տեղի կունենա այսօր: Panorama.am-ի հետ զրույցում շրջանառվող տեղեկությունները հաստատեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
Թե ինչ հարցեր են ընդգրկված նիստի օրակարգում, Թադևոսյանն ասաց. «Օրակարգը կձևավորվի տեղում նախագահի ու գործադիր մարմնի անդամների առաջարկությամբ»:
Դաշնակցության հետ կոալիցիա կազմելու վերաբերյալ հարցի առնչությամբ ՀՀԿ-ականը նշեց. «Ցանկացած հարց մենք իրավունք ունենք քննարկելու, մենք առաջարկում ենք, մենք քննարկում և այդ մասին տեղեկացնում ենք մամուլին»:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան