Մեկ շաբաթվա ընթացքում Սիրիայում հրադադար կհաստատվի
Սիրիայի աջակցման միջազգային խմբի մասնակիցները Մյունխենում կայացած հանդիպման արդյունքում համաձայնության են եկել Սիրիայում մեկ շաբաթվա ընթացքում հասնել հրադադարի ռեժիմի հաստատմանը: Հրադադարի ռեժիմը չի վերաբերում ահաբեկչական խմբերին: Ինտերֆաքսի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հանդիպումից հետո կայացած ասուլիսում:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ կողմերը համաձայնության են եկել ստեղծել ՌԴ-ի և ԱՄՆ-ի համանախագահությամբ միջազգային խումբ, որը կմշակի զինադադարի պայմանները:
Քերին նշել է, որ հանդիպման մասնակիցները նաև համաձայնության են եկել այս շաբաթվա ընթացքում Սիրիայի այն շրջանները, որոնք մարդասիրական օգնության կարիք ունեն, ցուցաբերել օգնություն: Նշվել է նաև Սիրիա մարդասիրական օգնության մատակարարման գործընթացի արագացման ու ընդլայնման անհրաժեշտությունը: Առաջին հերթին օգնությունը պետք է հասցվի Դամասկոս: Կողմերը համաձայնել են այս հարցում սերտորեն համագործակցել ՌԴ-ի հետո:
Իր հերթին Ս.Լավրովը հույս է հայտնել, որ սիրիական ընդդիմությունը կկատարի իր պարտավորությունները մարդասիրական օգնության ծրագրով այնպես, ինչպես դա անում են երկրի իշխանությունները:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան