Նախագահի նստավայր ժամանեց նաև ԲՀԿ նախագահը
ՀՀ նախագահի նստավայրում այսօր օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ հանդիպմանը մասնակցում է նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Երբ նա մոտեցավ Նախագահի նստավայրին, լրագրողները հետաքրքրվեցին, թե նա ինչու է մասնակցում հանդիպմանը, վերջինը պատասխանեց. «Եկել եմ որպես հանձնաժողովի նախագահ»:
Նշենք, որ Զոհրաբյանը ԱԺ-ում ղեկավարում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը: Նախագահի նստավայրին նա մոտեցավ միայնակ:
Նրանից հետո Նախագահի նստավայր գնացին ԲՀԿ-ից նախորդ տարի դուրս եկած ԱԺ պատգամավորներ Ստեփան Մարգարյանն ու Էլինար Վարդանյանը: Վերջինն ասաց, որ նախագահական է եկել որպես ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ:
Հարակից հրապարակումներ`
- Պաշտոնյաները շտապում են Նախագահի նստավայր
- Նախագահը կխոսի ոչ թե ՀՅԴ-ի հետ համագործակցության, այլ Սահմանադրության փոփոխությունների կենսագործման մասին. Վլադիմիր Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան